Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար իշխանավարման արդյունքն է․ Ֆարմանյանը՝ Փաշինյանին

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ, որում մասնավորապես ասվում է․

«Անգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես դա արեցիր դու` անպաշտպան թողնելով քո իսկ ժողովրդին կորնավիրուսի դեմ պայքարում: Անգամ, եթե մեր ժողովուրդը կառավարություն ընդհարապես չունենար, զուտ ինքնապահպանման բնազդով ու ինքնակազմակերպման ուժով, երևի, շատ ավելի արդյունավետ կպայքարեր այս համավարակի դեմ:

Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է: Այդ մարդկանց արյունը բացառապես քո խղճին է: Ու պետք չէ կեղծ երեսպաշտությամբ մեղադրել ժողովրդին անկարգապահության մեջ, որպես էս ամենի պատճառ: Դեռ երեկ նրանցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ էր, հպա՜րտ քաղաքացի, ում դու սիրում էիր ու ում առաջ դու խոնարհվում էիր:

Երկրում օրական արդեն արձանագրվում է կորոնավիրուսով վարակման մոտ 500 նոր դեպք: Հայաստանում այս պահին առկա է թոքերի արհեստական օդափոխությամբ զինված 186 մահճակալ, որից զբաղված է 154-ը: Ունենք ընդամենը 32 ազատ մահճակալ: Էս թվերը քո առողջապահության նախարարն է ներկայացրել: Պատկերացնու՞մ ես, թե վարակի արձանագրման օրական 500 թվաքանակի պարագայում, ընդամենը օրեր անց ի՞նչ օրհասական վիճակում է հայտնվելու մեր ժողովուրդը: Ազգային աղետի շեմին էլ չենք` արդեն պռնկին ենք:

Մտքովդ անգամ չանցնի, թե պարետին, առողջապահության նախարարին ու մյուսներին «մեղավոր» կկարգես ու նրանց վրա կբարդես ազգային աղետի պատասխանատվությունը, հնարավոր հազարավոր զոհերի արյունը: Նրանք բոլորը` քո կաբինետի անդամներով ու խորհրդարանական մեծամասնությամբ, քո քաղաքական պատանդներն են, ուրիշ ոչինչ: Դու դարձել ես էդ մարդկանց քաղաքական պատանդառուն:

Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն: Հիշեցնեմ, որ դու ու հենց դու ես 2019 թ. նոյեմբերի 20-ին Միլանում հետևյալը հայտարարել. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին` րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ...»:

Հիմա դու ոչ միայն չունես Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլև էդ նույն մեծամասնությանը` փոքրամասնությանն էլ հետը, հասցրել ես աղետի շեմին: Քեզ հիշեցնեմ. «ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար...»»։