Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին ավտոբուսով իջեցրել են Հանրապետության հրապարակ, թե՝ կարող են տուն գնալ․ 12-ամյա անչափահասի մոր բողոքը

Քաղաքացիներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք ներկայացնում՝ զանգահարել էր 168.am-ի խմբագրություն՝ հայտնելով իր դժգոհությունը, որը կապված է կորոնավիրուսի դրական ու բացասական թեստերի արդյունքներ ունեցող քաղաքացիներին Հանրապետության հրապարակ բերելու ու թողնելու հետ։ Նրա փոխանցմամբ՝ այդ մարդկանց թվում է եղել իր 12-ամյա անչափահաս աղջիկը։

«Պատմությունը սկսվել է այսպես․ սկեսուրս ու սկեսրայրս ապրում են Հրազդանում, մի քանի օր ջերմություն են ունեցել, սկեսրայրիս դեպքում սա սովորական է եղել վերջին երկու տարվա ընթացքում այդպես է եղել այս եղանակին, մի քանի օրից լավացել է։ Այս անգամ էլ են շտապօգնություն կանչում։ Հորդորում են տեղամասային պոլիկլինիկա գնալ, այնտեղ նաև սկեսուրիս են ստուգում ու ասում են՝ երկկողմանի թոքաբորբ է քեզ մոտ։ Սկեսրայրիս մոտ էլ՝ աջակողմյան թոքաբորբ։ Թեստավորում են, հասկանում են, որ կորոնավիրուս է։ Ու քանի որ ամուսինս գնացել-եկել է, ջերմությունը 37,7 էր բարձրանում, շտապօգնություն եմ կանչել։ Տեղափոխել են հիվանդանոց, սրտի սնուցման դեղ են տվել, քանի որ վատ է զգացել, և վերջ։

Ջերմություն, հազ չի ունեցել, բայց թեստի պատասխանը դրական է եղել։ 14 օր հետո անալիզ է հանձնում, պատասխանը բացասական է լինում երկու անգամն էլ, ու դուրս են գրում,- պատմեց քաղաքացին՝ շարունակելով,- Վախից զանգում եմ թեժ գիծ, որ մեզ էլ ստուգեն։ Ասում են՝ ձեզ կտանենք, կմեկուսացնենք Ծաղկաձորում, կթեստավորենք։ Երբ մեզ տարան Ծաղկաձոր, մի 15 րոպե մեքենայի մեջ սպասեցինք, նոր իջանք։ Այդ ժամանակ ներսում շատ շոգ էր, խնդրեցինք, որ մեքենայի դուռը կիսաբաց անի, ու քանի որ դրսում էլ ցուրտ էր, ես մրսեցի ու 2-3 օր հետո գրիպ ընկա, բայց շատ թեթև տարա ու լավացա։ Այդ ընթացքում համի, հոտի զգացողության նվազում ունեցա։ Միգուցե սա կորոնավիրուսի դրսևորումներից էր, չգիտեմ։ Գրիպի դեմ դեղամիջոց ուզեցի, որ անչափահաս աղջիկս չվարակվեր, քանի որ ինձ հետ էր։ Մեկուսացման ժամանակ ընդամենը կոկորդից և քթից անալիզ են վերցրել, և վերջ, ու 11-րդ օրն ասել են, որ պատասխանը դրական է։ Հազ, ջերմություն չենք ունեցել։ Երկու օր հետո կրկին թեստ ենք հանձնում, իմ պատասխանը՝ բացասական, իսկ աղջկանս՝ դրական է լինում։ Շատ եմ զարմանում, քանի որ անգամ հարբուխ չի ունեցել երեխան։ Հարցնում եմ՝ համ, հոտ զգո՞ւմ ես, պատասխանում է՝ այո՛։ Ու ինձ ասում են՝ քեզ պետք է դուրս գրենք, երեխային՝ ոչ։ Պատասխանում եմ՝ ո՞նց մենակ թողնեմ 12-ամյա երեխային։ Ի դեպ, բժիշկներից շատ գոհ եմ՝ ցուցաբերված մոտեցման համար, բայց ինչպե՞ս կարելի է երեխային առանձնացնել»։

Քաղաքացու պնդմամբ՝ ինքը զանգել է թեժ գիծ, նախարարություն, ասել, որ երեխան առողջ է, ոչ մի խնդիր չունի, ուղղակի դրական է թեստի պատասխանը, թող թողնեն, որ իր հետ տուն տանի, սակայն ապարդյուն։

«Վերջը դուրս գնացի, տեսնեմ՝ երեխան պատուհանից նայում է, սիրտս կտոր-կտոր էր լինում։ Նման օրենք որտե՞ղ կա, որ 12 տարեկանին մենակ թողնեն։ Եթե երեխաս մի գանգատ ունենար, կասեի՝ դե, երևի իր մոտ էլ այսպես է արտահայտվում։ Ի՞նչ իմանամ՝ երեխան ի՞նչ է մտածել ու ի՞նչ է զգացել։ Երբ զանգում էի, զգում էի, որ նա արդեն հոգեպես ճնշվել էր։ Մի խոսքով՝ մեզ առանձնացրեցին, ինձ ուղարկեցին տուն, երեխաս 7-8 օր մնաց մենակ, սթրես տարավ։ Այդ ընթացքում ես անընդհատ կապի մեջ էի բժշկի հետ, ասել էին, որ տուն են ուղարկելու, բոլորին դուրս են գրելու, հսկողություն է սահմանվելու տներում։ Ես ասացի՝ գամ, տանեմ իմ երեխային, ասացին՝ ոչ, մենք կուղարկենք։ Արդյունքում՝ բոլորին՝ թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին, մի մեծ ավտոբուսով բերել և իջեցրել են Հանրապետության հրապարակ՝ ասելով, թե կարող են տուն գնալ։ Աղջիկս զանգեց, թե՝ Հրապարակում եմ, ապշել էի, հեռախոսը փոխանցեց վարորդին, ասում եմ՝ չհասկացա, այդ անչափահաս երեխային Հրապարակի մեջտեղում ինչո՞ւ եք թողնում՝ ասելով, թե՝ ուր ուզում ես՝ գնա։ Գոնե ասեին՝ գնայի, տանեի երեխային։ Ինչու դրական պատասխան ունեցողներին այդպես են ճանապարհո՞ւմ։ Ինձնից առողջ երեխային կտրել-մեկուսացնելու իմաստը ո՞րն էր, եթե իրեն կարելի է իջնել Հրապարակ, տաքսի նստել կամ պտույտ տալ ու վարակելով՝ գնալ, եթե իրենց ասած՝ հանրության համար վտանգավոր մարդկանցից էր։ Պետք է՝ ոնց տարել էին, այդպես էլ հետ բերեին։ Շատ մարդիկ այդպես տաքսիներով գնացել են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հիմա գալիս-ստուգո՞ւմ են, նա պատասխանեց, որ, եթե փորձեն տուն գալ, չի ընդունելու։

«Իմ երեխան առողջ է, ի՞նչ են ուզում։ 26 օր է՝ այնտեղ է, ու ասում են՝ դրական»,- դժգոհեց քաղաքացին։

Հ.Գ. 168.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ բոլորին տեղափոխում են իրենց մեկուսացման վայրեր (որտեղ իրենք ցանկանում են գնալ)։