Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

«Կլինի՞ ձեր կինը քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի». Ավագանու անդամը՝ Մարությանին

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեը մտնում է ներս չի բարեւում, իրեն հաջող ես անում, որ գնաս տուն, առ է համարում։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը։

«Ինքը եկել է, իրեն ժպիտով ընդունել ենք, իրեն ներկայացնելուց հետո, դուրս եկավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար վահե Խաչատրյանը եւ բոլորիս առջեւ խոստացավ, որ կադրային ջարդ չի լինելու, մենք շարունակելու ենք նորմալ աշխատել, բայց արհամարհանքն ու վատ վերաբերմունքը շարունակվում է մինչեւ այսօր։ Շուտով 1 ամիսը կլրանա, որ ստանձնել է այդ պաշտոնը, բայց 1 աշխատակցի հետ նույնիսկ չծշանոթացավ»,–ասաց աշխատակիցը։

Նրանց խոսքով՝ աշխատանքից ազատվելու մասին ծանուցում ստանալուց հետո հետաքրքրվել է պատճառների մասին, սակայն հստակ պատասխան չի ստացել. «Պատասխան եմ ստցել, որ պարտավոր չէ բացատրություն տալ, իսկ հետո ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի»։

Լրագրողի հարցին, որ նախկին տնօրենը բազմիցս նշել է, որ ՀՈԱԿ–ում որոշումներ է կայացրել քաղաքապետ Հայկ Մարությանի կինը, այդ մասով ի՞նչ կարող եք ասել, աշխատակիցը պատասխանեց. «Արմեն Բեգոյանը բազմիցս գրել է, ասել է, ես ավելացնելու բան չունեմ, պարզապես կարող եմ ասել, որ քաղաքապետի կնոջը մենք տեսել ենք քաղաքապետարանում՝ մեր ՀՈԱԿ–ում։

Աշխատակիցներից մեկն էլ փաստեց, որ գրեթե ամեն օր քաղաքապետի կնոջը տեսել է քաղաքապետարանում եւ իր հետ էլ է խոսել. «Ես սովորություն ունեմ բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, եղել է, որ մինչ եւ ժամը 9–ը ես եկել եմ նա արդեն ՀՈԱԿ–ում է եղել, ինչ որ բաներ է հարցրել, ես պատասխանել եմ, հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի 1 անձից»։

Նրանց խոսքով՝ ըստ խոսակցությունների քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը որոշել է ՀՈԱԿ–ում կադրային քաղաքականությունն ինքը վարի. «Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեճ է եղել, որ ինքն իր մադուն պետք է բերի նշամակի եւ այդպիսի շատ հաստիքներ կան։ Հին տնօրենը դեմ է գնացել դրան եւ նաեւ պաճառներից մեկն ըստ խոսակցությունների դա, որ լարվել է հարաբերությունները հին տնօրենի հետ, այսինքն հին տնօրենը նրան ձեռքին խամաճիկ չդարձավ։ Եկեք հետեւենք, որ քաղաքապետի կինը ոչ մի ՀՈԱԿ–ի աշխատանքներին չխառնվի»։

Աշխատակիցներից մեկի խոսքով՝ իրենից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է ընդունվել աշխատանքի եւ քաղաքապետարանում ծանոթ ունի՞, թե ոչ. «Ես հարցազրույցով եմ ընդունվել աշխատանքի, իսկ ծանուցումս ստանալուց 3 օր առաջ ինձ կանչեցին, որ հասկանան, թե ինչ եղանակով եմ ընդունվել, բնականաբար ասացի, որ հարցազրույցով եմ ընդունվել, սակայն ծանուցում եկավ, որ մարտի 6–ին ձեզ հետ կնքած պայամանագիրը պետք լուծարվի, դուք չեք համապատասխանում այդ աշխատանքին»։

ՀՈԱԿ–ի աշխատակցի խոսքով՝ աշխատակիցները, որոնք մտել են նոր տնօրենի աշխատասենյակ, ասել է հեռախոսը դրեք, նոր մտեք. «Կարծում եմ մտավախություն ուներ, որ կձայնագրեն։ Առաջինն ինձ է կանչել 12 օր առաջ, առանց ինձ հետ ծանոթանալու, կանչեց փորձեց սադրել, հունից հանել, ես չտրվեցի այդ սադրանքներին եւ ասաց, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը պետք է լուծարի, երբ ասացի, որ դիմում չեմ գրելու եւ դուք այդ ամենը վաղը կասեք լրատվամիջոցների եւ ավագանու անդամների առաջ, խառնվեց իրար, ասաց մի րոպե մի գնա, իրենք ի՞նչ կապ ունեն, ասացի շատ ուղիղ կապ ունեն, ասաց լավ իրենց բան մի ասա, դու շարունակում ես աշխատել»։

Նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Յուրաքանչյուրս, ով այստեղ կանգնած է հիասթափված է եւ չի հավատում, որ այս հարցն իրավական ճանապարհով կլուծվի։ Ես հիմա դիմում եմ երկրի վարչապետին, եթե այս երկրում կա արդարություն, ոտնահարված չեն մարդու իրավունքները, ընդամենը ժամերի ընթացքում նոր տնօրենը՝ Արա Աղայանը, պետք է հրաժարական տա, դա նրա համար շատ մեծ բան է, պետք է ազատման դիմումը գրի եւ հեռանա։

Բողոքի ակցիային միացել են նաեւ Երեւանի «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցության ավագանու անդամներ։

«Շատ բացասական եմ վերաբերում այն հանգամանքին, որ մարդիկ կարող են անձնական դրդապատճառներով ծանուցեն աշխատանքից հեռացման համար, դա անընդունելի է, ոնց տեսնում ենք խնամի, ծանոթ, բարեկամն այս երկրում շարունակվում է»,– ասաց ԲՀԿ–ական ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը։

ԲՀԿ–ական ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ իրենց գնահատականները շատ խիստ են լինելու. «Անընդունելի ենք համարում, որ հին ու նոր են անում, միշտ ենք ասել հին ու նոր Հայաստան չկա, կա մի հատ Հայաստան, կա ՀՀ քաղաքացի։ Մի քանի օր առաջ Մաշտոցի պուրակում տեսա, որ մեծ ծառեից ընդամենը ճյուղեր էին մնացել ու ՀՈԱԿ–ի աշխատակիցները տեղյակ չէին, թե ով է կտրել այդ ծառը, ինչ պայմաններում է կտրվել։ Երբ ասում ենք, որ ծայրամասերում խնդիրներ կան ծառերը բլոճներով լի են, ասում են չենք կարող անել, միայն կարող են սրսկել, բայց փոխարենը քաղաքաի կենտրոնում ծառերի գենոցիդ են անում։ Այնպես չէ, որ իրենք հոյակապ աշխատողներ են, այս աշխատակիցներին էլ պետք է անուն դնեն»։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ անդրադարձավ քաղաքապետի կնոջ կողմից .«Քաղաքապետի եւ նրա կնոջ կապվածաությունը բոլոր նորաստեղծ հիմնարկներին եւս ակնհայտ է, որեւէ մեկը թող չփորձվի սա մեկնաբանել, որպես աշխատանք այդ թվում նաեւ քաղաքապետը, որ իմ կինն ինձ օգնում, շատ ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի, որովհետեւ մասնագետ չէ, որովհետեւ պաշտոնյա չէ։ Արդեն 2 տարին լրանում է, ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին, սա ես համարում եմ աննորմալ, կարծում եմ քաղաքապետը իր կնոջը պետք է որոշակի չափերի մեջ պահի»։