Արթուր Վանեցյանին կրկին կանչել են հարցաքննության
Երեկ Արթուր Վանեցյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը ափերից հանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա զայրացել է ՀՔԾ պետի վրա, որ առայսօր Վանեցյանը «կարգավիճակ չունի», ինչպես ինքն էր ասել հարցազրույցում: Եվ հարցազրույցից անմիջապես հետո ՀՔԾ-ից Վանեցյանին ծանուցագիր են ուղարկել:
Նա երկուշաբթի օրը ներկայանալու է ՀՔԾ Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված քննչական գործողության մասնակցելու: Հիշեցնենք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն ասել էր, որ Վանեցյանը՝ Փաշինյանի հրահանգով իրեն գործարք է առաջարկել: Այս պարագայում միանգամից երկու խնդիր են լուծում. եթե Վանեցյանը հաստատի Մինասյանի ասածը, նրան մեղադրանք կառաջադրեն անօրինականություն կատարելու համար, եթե հերքի՝ հերքվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից գործարք առաջարկելու փաստը և ստացվում է՝ ստել է ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ Միքայել Մինասյանը: Ամեն դեպքում՝ վարչապետը շահած է դուրս գալիս:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է