Հարգելի Սերժ Թանկյա՛ն, հիմա արդեն Հայաստանում բնակարան գնելու փոխարեն շատ հանգիստ կարող եք գոմ գնել (լուսանկար)
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ժողվարչապետին տրված խոստումն այնքան չկատարեցիք, որ բանը բանից անցավ: Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքներն այնպիսին են, որ հիմա արդեն Հայաստանում բնակարան գնելու փոխարեն շատ հանգիստ կարող եք գոմ գնել ու անասնապահությամբ զբաղվել: Ինչպես հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերներն են սիրում ասել՝ իրավիճակ է փոխվել:
Հավատացե՛ք, Հայաստանում հիմա վիճակը գոմից չի տարբերվում, այստեղ գոմի օրենքներն են գործում, այն է՝ հաղթում է նա, ով ամենից բարձր ձայնով է բառաչում, դմփցնում ու հագցնում: Եվ քանի որ Դուք Հայրենիքը միայն հեռվից եք սիրում, ապա Ձեր համար կա շատ լավ տարբերակ՝ գոմ, որը գտնվում է Արաքսի ափին, որտեղից երևում է Արևմտյան Հայաստանը: Դե իսկ անասունների խնդիր հաստատ չեք ունենա, միայն թե մասնագետները պնդում են, որ ռոք երաժշտությունը կաթնատվության վրա լավ չի ազդում: Ստիպված եք լինելու դասականի անցնել, չնայած որ խորովածի մասին երգը չորքոտանիների նյարդային համակարգը կայուն պահելու համար վատ տարբերակ չէ: Պետք է որ Ձեզ դուր գա այս առաջարկը, մտածե՛ք...
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ