Չի հասկանում՝ սոված մարդիկ, Արցախը կորցնելու վտանգը, հիվանդներն ու դիակները եւ մաքսանենգ սիգարետները իրական են. Ենոքյան
Նա այդպես էլ չի հասկանում, որ սոված մարդիկ իրական են, Արցախը կորցնելու վտանգը իրական է, հիվանդներն ու դիակները իրական են, մաքսանենգ սիգարետները իրական են, եւ դրանից իրեն չեն փրկի ոչ կեղծ Լուսավորը, ոչ կեղծ տեռորիստ Ծռերը, ոչ էլ կեղծ ներ-քպական նեոհեղափոխականները։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«25 տարի առաջ աշխատում էի Չիկագոյի համալսարանում եւ դրանից 3 թաղամաս հեռու գտնվող բարը համարվում էր ամերիկյան դիսիդենտների հավաքավայրը։ Հաճախ էինք գարեջուր խմում (մի գրաֆինը $5՝ ֆանտաստիկ գին!) երիտասարդ միջազգայնագետներով, զրուցում, վիճում։ Մի ածխասեւ ընկեր ունեի Հայիթիից՝ Էրվեն, ում հետ ամենից հաճախ էինք այնտեղ հանդիպում։ Նա հաճախ էր ինձանից սիգարետ թռցնում, բայց ինքն էլ միշտ գիտեր, թե որտեղ են քամփուսում լավագույն party-ները։ Մի օր Էրվեն ասաց, որ գալու է ընկերուհու հետ, ում մտերմության համար երկար պայքարել էր։ Էրվեն եկավ՝ քթի տակ անընդհատ ”f.․k, f..k, f..k” հայհոյելով աղջկան։ Բացատրեց, որ աղջիկը խզել է կապեր իր հետ եւ հայտարարել․ “You’re not black enough” (Դու բավականաչափ սեւ չես)։
Նոր Հայաստանում անընդհատ ինչ-որ ընդդիմությունների նախագծեր են կազմվում Նիկոլի կողմից։ Զարմանալին այն է, որ այս բազմաթիվ պոտենցիալ ընդդիմությունները իրենց «հականիկոլականությունը» նրա հասցեին նույն հանդիմանանքի մեջ են փաթեթավորում․ «Դու բավականաչափ հեղափոխական չես»։ Թեեւ սա հիմար ձեւակերպում է, սակայն Նիկոլի համար օգտակար է ու հարմար։ Նման «ընդդիմության» պահանջներին «ենթարկվելով» նա կարող է դիմել հակաիրավական գործողությունների, բռնաճնշումների, մտնի կեղծ օրակարգերի մեջ։ Մյուս կողմից էլ, սրանք երբեւէ չեն կարող դուրս գալ իր վերահսկողության տակից, քանի որ պտտվում են իր ստեղծած ֆեյք հեղափոխության շուրջ եւ ուզում են լինել ֆեյքի ֆեյքը` «ավելի հեղափոխական»։ Ավելին, Նիկոլը հույս ունի սրանցով լցնել ընդդիմադիր դիսկուրսը, քանի որ անվտանգ են, պահանջածներն էլ քաղաքականության նկատմամբ ավելի քրեական մոտեցումներն են, քան Նիկոլը ունի, եւ սրանք երբեք չեն պահանջի իրական բարեփոխումներ։
Հիմա նկատվում է, որ Նիկոլը 2-3 ուղղությամբ է ընդդիմություններ սարքում, էլի հերթական թիթեռն է նկարում։ Նա այդպես էլ չի հասկանում, որ սոված մարդիկ իրական են, Արցախը կորցնելու վտանգը իրական է, հիվանդներն ու դիակները իրական են, մաքսանենգ սիգարետները իրական են, եւ դրանից իրեն չեն փրկի ոչ կեղծ Լուսավորը, ոչ կեղծ տեռորիստ Ծռերը, ոչ էլ կեղծ ներ-քպական նեոհեղափոխականները։
Տղաներ եւ աղջիկներ, միեւնույն է, ձեզանից ընդդիմություն չի ստացվի, դուք բավականաչափ «Սեւ» չէք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ