Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ռեպրեսիվ մեքենայի անխափանության մեխանիզմը

Հայաստանում ռեպրեսիվ մեքենան անխափան գործում է։ Շատերի համար այն տեսանելի չէ, շատերը չեն էլ ուզում տեսնել՝ մեզ հետ կապ չունի մոտեցմամբ։ Երկրի իրավապահ համակարգը գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը:

Ինչպես ենթադրում է ռեպրեսիվ մեխանիզմը, սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետև գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաև նախկիններին։ Մեր տեղեկություններով քրեական գործեր հարուցվում և քննվում են ոչ թե հանցագործության փաստով, այլ ենթադրությունների հիման վրա։ Ամեն ինչ կատավում է վերևից իջեցված պլանի շրջանակներում։ Այդպիսի գործերը սովորաբար զուրկ են փաստերից, կառուցված են միայն ենթադրությունների վրա։ Որպես կանոն քրեական գործը հարուցվում է մի քանի իբր «օպերատիվ տվյալների» հիման վրա։ Հոդվածները, որոնցով սովորաբար հարուցվում են քրեական գործերը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է, ապօրինի հարստացումը և փողերի լվացումը։ Այս գործերը հիմնականում հարուցվում են ֆորմալ կողմը պահպանելու համար և ուղեկցվում են գույքի վրա կալանք դնելու որոշումներով։ Ընդ որում դա արվում է գաղտնի՝ առանց ծանուցման, օրենքի պահանջների խախտումներով։ Շատերը լրատվամիջոցներից են տեղեկանում, որ իրենց հանդեպ հարուցված է քրեական գործ և ընտրված են խափանման միջոցներ։ Հետո քայլեր են արվում ենթադրությունները հիմնավորելու համար։ Կառուցվում է սեփական վարկած, փնտրվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հարցաքննության են կանչվում մարդիկ, ումից փորձում են կորզել տեղեկություններ, որոնք այս կամ այն կերպ կհաստատեն իրենց ենթադրությունները կամ վարկածը։ Այդպիսի գործողությունների դեմ բերվող բողոքները, որպես կանոն, մերժվում են։

Տպավորություն է, որ գործում է մեկ մարդու հավանությանը արժանանալու ձգտող անխափան համակարգ, որը գործում է հետևյալ սխեմայով՝ օպերատիվ ծառայություններ, տեղեկության տրամադրում, քննություն, քրեական գործի հարուցում, գույքի կալանք, քննության հանդեպ ֆորմալ վերահսկողություն՝ դատավարական գործողություններին «օրինականության» ձև տալու համար, դատարան՝ դատական որոշմամբ քննության և դատախազության ոչ իրավաչափ գործողությունների լեգալացում։

Այստեղ արդեն առանցքային դեր ունի դատական համակարգը։ Դատարանը վերջին հաշվով այն օղակն է, որտեղ կարող է կտրվել հմտորեն կառուցված քրեական գործի շղթան, եթե այն չի համապատասխանում իրավունքի և օրենքի նորմերի պահանջներին։ Այս տրամաբանության մեջ տեղավորվում է վարչապետի որոշումը՝ ոչ թե առողջացնել, փոփոխել դատական համակարգը, այլ շարժվել դատական համակարգում սեփական թիմը ունենալու ճանապարհով՝ երկրում իրավական ռեպրեսիաների անցկացման համար երաշխիքներ ստեղծելու համար։ Մամուլում շրջանառվող վարկածներով արդեն իսկ ձևավորվել է իշխանություններին անձայն ծառայող դատավորների խումբ, որոնք իրենց որոշումներով իրավական հիմք են ստեղծում ենթադրությունների վրա հիմնված ապօրինի քրեական գործերի համար։ Կգտնվեն նաև նորերը, ովքեր կհամալրեն այդ խումբը։ Մեքենան պետք է շարունակի անխափան գործել։

Գործընթացն ամբողջությամբ ուղեկցվում է անմեղության կանխավարկածի անտեսմամբ, լայվային և սոցցանցային արդարադատությամբ, և մեկ հրահանգով սկսվում է մարդու հանրային վարկաբեկման արշավը, որը զուգորդվում է մարդկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսևորումներով։

Այսպիսի մեքենայի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, և ցավոք, պետությունը, ում անունից այսօր հանդես են գալիս և գործում են դատարաններն ու իրավապահ համակարգը։ Որոշ ժամանակ անց, ողջ մեխանիզմը բացահայտվելու է, շղթայի բոլոր օղակները պարզվելու են. դա անկասկած։ Սակայն, շատ կարևոր է ՝ հիմա ընթացիկ փուլում, բոլոր անօրինականությունների մոնիտորիգնը, արձանագրումը. կոնկրետ դեպքերով, կոնկրետ անուններով։ Սա կարևոր է և՛ զսպման համար, երբ ամեն ոք անօրինակություն անելիս, կիմանա, որ դա արձանագրվում է, և՛ նաև հետագայում համակարգի լուրջ բարեփոխումների համար։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ