Սա իրավական ամենաթողության հերթական ապացույցներից է
Իշխանությունները քիչ առաջ տվեցին հանրությանը հուզող այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր պետք պահպանել արտակարգ դրություն, երբ գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են։ Որպեսզի հնարավոր լինի զսպել ընդդիմության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը։ Որ մարդիկ լռեն, չբողոքեն, ցույցեր չանեն, անգամ չաջակցեն շատ կասկածելի պատրվակով քրեական ոստիկանություն կանչվող իրենց գործընկերներին։ Այ դրա համար է պետք արտակարգ դրությունն այս իշխանություններին։
Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության մոտ 20 անդամներ բերման ենթարկվեցին։ Ոստիկաններն անգամ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը։ Եվ սա իրավական ամենաթողության հերթական ապացույցներից է։ Իշխանությունը ջանասիրաբար և հետևողական բացահայտում է իր իրական դեմքը՝ կարծելով, թե այդպես կարող է լռեցնել դժգոհ քաղաքացիներին։ Չի ստացվելու։ Վաղը ստիպված եք լինելու ոչ թե 20, այլ 200 հոգի բերման ենթարկել։ Բայց հիշեք՝ 2000-ի դեմ այլևս անզոր եք լինելու։ Իսկ այդ օրը մոտ է շատ։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում