Հիմա ոչ թե փողոցում բղավողների, այլ կաբինետներում լուռ աշխատողների սուր կարիք կա. Անդրանիկ Թեւանյան
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը չունեցավ իր Ռոբեսպիերը, քանզի ապագաղափարական էր ու ապածրագրային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Թավշյա» հեղափոխության անփառունակ վերջաբանը եւ «հետթավշյա» կյանքը
Ռոբեսպիերը թունդ հեղափոխական էր, թաթախված չէր կոռուպցիայի մեջ։ Նրա սիրելի զբաղմունքը մարդկանց գլխատելն էր՝ հանուն սեփական մտասեւեռումների։ Վերջում իրեն գլխատեցին։
Դանտոնը թունդ հեղափոխական էր։ Հենց իշխանության մեջ հայտնվեց, թաղվեց կոռուպցիայի մեջ։ Վերջում գլխատվեց։
Երկուսն էլ գաղափարական էին։ Ռոբեսպիերը մոլեռանդ էր, իսկ Դանտոնը՝ «կյանքի տղա»։ Հեղափոխությունը խժռեց նրանց։ Հեղափոխական դահիճները դարձան զոհեր։
Երկուսն էլ չդիմացան իշխանական գայթակղությանը։ Ռոբեսպիերն այն օգտագործում էր մարդկանց ճակատագրերը տնօրինելու, իսկ Դանտոնը՝ հարստանալու համար։
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը չունեցավ իր Ռոբեսպիերը, քանզի ապագաղափարական էր ու ապածրագրային։ Փոխարենն ունենք լիքը դանտոններ, որոնք կոռուպցիայի մեջ են թաթախված, բայց չունեն Դանտոնի գաղափարականությունը։
Մեզանում ռոբեսպիերների ու դանտոնների տնազ է։ Անտաղանդությունն ու անգրագիտությունը «զռռում» է։
Իրականում մեզ ռոբեսպիերներ ու դանտոններ պետք չեն։
Քաղաքականության կառնավալային փուլն ավարտվել է։ Հիմա ոչ թե փողոցում բղավողների, այլ կաբինետներում լուռ աշխատողների սուր կարիք կա։ Կյանքն է ստիպում։
Մենք խոր ճգնաժամի մեջ ենք։ Սպասվում է առողջապահական եւ սոցիալ–տնտեսական աղետ։ Գումարած՝ արտաքին քաղաքական ոլորտում խայտառակ ձախողումներ են արձանագրվել եւ հայտնվել ենք պատերազմից հինգ պակաս վիճակում՝ զուգահեռաբար գրեթե սառեցված հարաբերություններ արձանագրելով հայ–ռուսական ռազմավարական կարեւորության հարաբերություններում։
«Թավշյա» հեղափոխությունն իր ֆունկցիան կատարել վերջացրել է։ Այս իշխանությունը փողոցից մնացած իներցիայի արդյունք է։ Իներցիան արդեն մարել է։ Իրենք էլ հետը։
Իշխանությունը մնացել է փողոցում՝ փողոց նետելով նաեւ պետությունը։
Գործող իշխանություններն այնքան հին են, որ նրանց ֆոնին անգամ հներն են նոր երեւում։ Պետք է պատրաստվել «հետթավշյա» կյանքին։
Մեզ արդեն նոր մոտեցումներ, նոր թիմ ու նոր առաջնորդություն է պետք։ Հասարական–քաղաքական լայն համախմբում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ