Արտակարգ դրության երկարացումը իշխանության համար բոլորովին այլ խնդիրներ է լուծում. Անի Սամսոնյան
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության երկարացումը իշխանության համար բոլորովին այլ խնդիրներ է լուծում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Եթե արտակարգ դրությունը դուրս գար, հաշված օրերի ընթացքում պիտի կազմակերպվեր սահմանադրական հանրաքվե: Իշխանությունը արդեն հետ է կանգնում այն կազմակերպելու մտքից: Մյուս խնդիրը մարդու իրավունքների սահմանափակումն է: Արտակարգ դրությունը հնարավորություն է տալիս ղեկավարել մարդկանց կյանքը, եւ այս հանգամանքը սկսում է իշխանություններին դուր գալ` սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, մարդու անձնական ազատությունը, տեղեկատվության ազատությունը, ամենակարեւորը` հավաքների ազատությունը»,- ասաց Սամսոնյանը:
Պատգամավորի խոսքով` կառավարությունը հաճույքով գործադրեց մարդկանց էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով տեղորոշելու նախագիծը, որի արդյունավետությունը, Սամսոնյանն ասում է` մինչ օրս այդպես էլ չտեսանք:
«Փաստորեն սա մի գործիք է, որը իրավունք է տվել պետությանը մշակել անձնական այնպիսի տվյալներ, որոնք չգիտես` երրորդ անձանց ձեռքում կհայտնվի, թե ոչ, այն էլ այս իշխանության դեպքում, որ սեփական անձնական տվյալները նույնիսկ չի կարողանում պաշտպանել»,-մտահոգություն հայտնեց Սամսոնյանը:
Պատգամավորը շեշտում է` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս ընթացքում հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով վատանում է, բողոքներ կան սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ, իսկ կարանտինի ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը. «Մենք տեսանք, որ ցույց անողներին նույնիսկ արտակարգ դրությունը հետ չի պահում: Մարդիկ կառավարության շենքի դիմաց փորձում էին իրենց բողոքի ձայնը արտահայտել: Նրանց բերման կենթարկեն, որովհետեւ սահմանափակված է հավաքների ազատությունը»:
Մայիսի 18-ից պարետի որոշմամբ պաշտպանիչ դիմակներ կրելու նոր կանոններ սահմանվեցին, ինչը հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Սամսոնյանը գտնում է, որ Կառավարությունը պետք է վերանայի դիմակ կրելու պարտադիր պայմանը, քանի որ այն իսկապես հարվածում է քաղաքացիների գրպանին:
Մանրամասները` տեսանյութում


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ