Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ընկեր, սա շուկա չի, որ մեկը փաթեթով գա ելակ առնի, մյուսն էլ ասի՝ չէ, գիլաս տվեք

 ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով արցախյան հարցի խաղաղ կարգավորման «փուլային տարբերակի» լինել-չլինելուն, պատահական չի օգտագործել «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը․

«Ասուլիսի ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ․ հարցերի առյուծի բաժինը ֆռացրին, ջուր ծեծեցին, հարցերը որոնք ուղիղ էին հչնում, ինքը ֆռացնում էր ու ուրիշ բան էր պատասխանում, բայց ասուլիսում հնչեցին շատ վտանգավոր հարցեր Արցախի հետ կապված։ Երբ վերլուծում եմ, ինձ թվում է, որ այս մարդը ասուլիս է հրավիրել՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին լսացնելու համար, որ չկա Արցախում անկախ իշխանություն, Արցախում փաստացի չկա ժողովրդավարական հանրապետություն, կան ինչ-որ անկախ ներկայացուցիչներ։ Այսինքն՝ կան Արցախի ընտրված ներկայացուցիչներ և չընտրված ներկայացուցիչներ։ Սա անհեթեթություն է։ Ես սա պատահական չեմ համարում, որովհետև 2 տարի առաջ կամ մեկուկես տարի առաջ նույն Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստերի ժամանակ Փաշինյանն ասաց «Արցախի հայեր», նման բան չկա, ասում ենք «Արցախի ժողովուրդ», «Արցախի բնակչություն»։ Ես առաջին օրվանից ասել եմ, որ սա շատ վտանգավոր հայտարարություն է, և ինքնորոշման իրավունքի իրականացման խնդրից Փաշինյանը միտումնավոր կամ ոչ միտումնավոր, իր անփութության պատճառով խնդիրը տեղափոխում է միջհամայնքային հարթության մեջ, այսինքն՝ կա Արցախի հայ համայնք և կա Արցախի ադրբեջանական համայնք։ Ադրբեջանցիները դրանից շատ լավ օգտվեցին, և այսօր մենք տեսնում ենք, որ ԱՄՆ դեսպանն է Բաքվում հանդիպում «ադրբեջանական համայնք» կոչվածի հետ, սկսել են դա ակտիվ շրջանառության մեջ դնել այն դեպքում, երբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին մենք ունեցել ենք հանրաքվե, որին մասնակցել է Արցախում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82.8 տոկոսը։ Այսինքն՝ ֆիքսում ենք, որ այդ հանրաքվեին մասնակցել է Արցախում բնկավողների գրանցվածների 82.8 տոկոսը։ Հետևաբար, Հայաստանի իշխանության սուրբ պարտականությունը պետք է լինի պաշտպանել արցախահայության հանրաքվեի արդյունքը, այսինքն՝ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»,- իր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շարմազանովը։


Նրա խոսքով՝ վարչապետը խույս է տվել նաև Լավրովի հայտարարության վերաբերյալ հնչած հարցից․

«Փաշինյանը ավելի վտանգավոր բան ասեց։ Տեսեք՝ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, դա թուղթ ու գրիչով, պայմանագրային բազա է։ Միակ երկիրը, որի հետ մենք ունենք բարեկամության երկկողմանի պայմանագիր, Ռուսաստանի Դաշնությունն է։ Իրեն Լավրովի հայտարարության հետ կապված հարց են տալիս, թե կա՞ փուլային կամ փաթեթային տարբերակ, նախ այդպես էլ չի ասում, որ չկա փուլային տարբերակ, այդպես էլ չի ասում, որ ինքը «ոչ» է ասում փուլային տարբերակին, ապա շատ է անլրջացնում հարցը, սկսում է դատարկ, անտրամաբանական մտավարժանքներ անել, թե մեկի համար սա փուլային է, մեկի համար՝ փաթեթային, դե կարող ա մեկը եկել ա, ձեռի տակ ինչ-որ փաթեթ ա եղել։ Ընկեր, սա շուկա չի, որ մեկը փաթեթով գա ելակ առնի, մյուսն էլ ասի՝ չէ գիլաս տվեք»,- արձագանքեց Շարմազանովը։