Հարկավոր է Կենտրոնի թիվ 3 ԲՇՏ-ի ղեկավարին խնդրել, որ ՍԴ-ն ցրելու որոշումը ստորագրի
Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել։
Դե քանի որ ցրելու իրավական մեխանիզմ չկար, պետք էր մի հակասահմանադրական հանրաքվե անել, դե որ անունը գոնե հանրաքվե լինի։
Դե քանի որ պարզ դարձավ, որ մարդիկ սկսում են հասկանալ իրավիճակն ու հանրաքվեի դրված փոփոխությունը անհրաժեշտ ձայների կեսն էլ չեն հավաքի, պետք է հարցը հետ բերել ԱԺ ու մի քվեարկություն անել, դե որ հետո դատվելուց շատով դատվել։
Դե իսկ եթե ԱԺ-ում քվեարկությունը չստացվի օրինակ վիրուսի կամ պատգամավորների ծխախոտի գործով զբաղված լինելու պատճառով, պետք է հարցը տանել, կառավարության նիստ անել ու քվեարկել։
Դե իսկ եթե դա էլ ինչ-որ պատճառով չստացվի կարելի է Երևանի ավագանուն խնդրել, որ իրարից հեռու-հեռու նստած քվեարկեն։
Մարդ ես, դա էլ չստացվի, հարկավոր է Կենտրոնի թիվ 3 ԲՇՏ-ի ղեկավարին խնդրել, որ ՍԴ-ն ցրելու որոշումը ստորագրի։
Հ.Գ. ցավոք այս ֆուտուրիստական քաոսը մեր պետության ներկան է, որը խիստ մշուշոտ է դարձնում ապագան։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ