Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետը որոշ պայմանավորվածություններ ունի
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր, կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։
- Խուսափում է օգտագործել "Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ" արտահայտությունը՝ համառորեն ասելով "Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ", հաջորդ փուլում կօգտագործի "փաստացի իշխանություններ" արտահայտությունը։
- Խուսափում է օգտագործել "Արցախ" անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև "Խանքենդի" անվանումը։
- "Լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին" բանաձևը, փաստորեն, նշանակում է հրաժարում Արցախի անկախությունից։ Այլ բան այդ բանաձևը նշանակել չի կարող։
- "Լեռնային Ղարաաղի ադրբեջանական համայնքի" միջազգայնորեն ճանաչման փորձերը նույնպես Հայաստանի ընտրված ներկայացուցիչների լռելայն համաձայնության նշանն է։ Համենայն դեպս որևէ դիվանագիտական քայլ դրա դեմ չի արվել։
- Մայիսի 8-ին նշանակված Քոչարյանի խափանման միջոցի դատը նույնպես ընտրված վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բարի կամքի դրսևորումն էր։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ