Փաշինյանի պատասխանը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ հարցին հիշեցրեց «Պրեկրասնայա մարկիզա» երգը
Հայ-իրանական հարաբերությունները բնականոն զարգանում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ, մասնավորապես, հիշեցնում են, որ տարեսկզբին գեներալ Սոլեյմանի սպանության հետ կապված ՀՀ կառավարությունը մեր հարաբերություններին անհամարժեք արձագանք դրսեւորեց, ինչպես նաեւ հարեւան երկրում տեղի ունեցած ողբերգական առիթով, երբ զորավարժություններին զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել, բայց ոչ Հայաստանը. ի՞նչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները։
Վարչապետն ասաց, որ նշված ժամանակահատվածում Արտաքին գործերի նախարարը մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ հետ. «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ մեր շփումները պետք է շարունակենք, որպեսզի կորոնավիրուսի բերած իրավիճակները հնարավորինս շուտ հաղթահարենք։ Մեր Կառավարության տարբեր նախարարներ կապի մեջ են իրենց գործընկերների հետ։ Մեր հարաբերությունները բնականոն զարգանում են»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում