Ոչ մարտ, ոչ ապրիլ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել. Էրիկ Գրիգորյան
Երկու տարի չեմ արձագանքել տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին հնչող բազմաթիվ ստահոդ եւ պատվիրված հոդվածներին, քանի որ համոզված եմ եղել, որ եթե պայքարում ես գործող ստատուս քվոները քանդելու դեմ, քո դեմ են անտառագողերը, ապօրինի ջրօգտագործողները, չինովնիկների, տարբեր հանքերի եւ ՀԷԿ-երի կողմից սնվող տարբեր ՀԿ-ները եւ նախաձեռնությունները, միլիոնավոր դոլարներ ծախսող եւ անօգուտ զեկույցներ գրող որոշ միջազգային ծրագրերը, պատվերով հոդվածներ գրող լրատվամիջոցները եւ բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպով օգուտ ունեին նախկին վիճակից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Այսօր տեսնում եմ հերթական պատվիրված հոդվածը, որտեղ նշվել է, որ ես պարգեւատրել եմ ինձ պաշտոնաթողությունից առաջ իսկ մնացած գումարն էլ գրպանս եմ դրել։
ԱՆԱՄՈԹ ՍՈՒՏ
ՈՉ ՄԱՐՏ, ՈՉ ԱՊՐԻԼ ամիսներին ես ոչ մի լումա պարգեւատրում չեմ ստացել, դեռ ավելին մարտ ամսվա համարյա ամբողջ աշխատավարձիս համարժեք գումար փոխանցել եմ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին իսկ մնացած մասն էլ տարբեր կարիք ունեցող անձանց», գրել է Էրիկ Գրիգորյանը եւ հետգրություն թողել.
«Հ.Գ. Իսկ նախարարությունում ինչպես միշտ՝ պարգեւատրվել են այն բոլոր անձինք, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանը ավելի լավ երկիր դարձնելու համար»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...