Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքսպերիմենտների առարկա չի կարող լինել

Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել հետևյալը։

Վարչապետը կառավարության նիստում երեկ, ըստ էության, ընդունեց մինչ այս պահը իրականացված քայլերի ոչ բավարար արդյունավետությունը, նշելով, որ ցավոք, նախկին շրջանում վստահ չեն, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են։

Խնդիրն այն է, որ վարչապետը դա պետք է աներ ընթացքում, և ոչ թե պոստֆակտում։ Եվ մենք կունենայինք լրիվ այլ իրականություն։

Սահմանված կանոնների խախտումների, սահմանափակումների թուլացման պրոցեսում հնարավոր վտանգների մասին մենք բազմիցս ենք նախազգուշացրել՝ ես, մեր կազմակերպությունը, ուրիշները, մեծ փորձ ու գիտելիք ունեցող մարդիկ։ Ուշադրություն հրավիրել այն բացթողումների վրա, որ ինքներս ենք տեսնում՝ համարել ենք մեր քաղաքացիական պարտքը։ Եվ այդ նախազգուշացումներն իշխանությունների քաղաքական որոշմամբ անտեսվել են:

Հիմա էլ չենք կարող անտարբեր լինել այն խնդիրների հանդեպ, որ ծագելու են մայիսի 18-ից հետո։

1. Մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը։ Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները պահելու սոցիալական հեռավորությունը՝ ժամկետանց երթուղայիններում և խեղված հանրային տրանսպորտի առկայության պայմաններում։ Սոցիալական հեռավորություն պահելու համար յուրաքանչյուր երթուղայինում պետք է լինի 1 և կես ուղևոր և վարորդը։

2. Դիմակների պահանջը ևս երաշխիք չի հանդիսանալու։ Միգուցե սկզբանական փուլում ճիշտ կլիներ վերականգնել մետրոպոլիտենի, ավտոբուսների, տրոլեյբուսների աշխատանքը, որոնց պարագայում հնարավոր կլիներ բացառել մոտ շփումը և ծանրաբեռնվածությունը։

3. Պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Սա շատ կարևոր որոշում է, բայց ունի իր խնդիրները։ Ակնհայտ է, որ ժողովրդի մի զգալի հատված չի պահելու դիմակների օգտագործման տարրական կանոնները և դիմակները բազմակի օգտագործմամբ է կիրառելու։ Օրերով նույն դիմակը կրելու են, դնեն գրպանը, հետո նորից կրեն և այլն։ Մեկից փոխանցեն ընտանիքի մյուս անդամին։ Սա շատ ավելի վտանգավոր է, քան՝ չկրելը։ Այդ մասին բազմաթիվ անգամ ասել է առողջապահության նախարարը։

Տնտեսական ծանր իրավիճակի և դիմակների այսօրվա բարձր գների պայմաններում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ անընդհատ ձեռք բերել դիմակներ։

4. Առաջանում է զավեշտալի վիճակ. եթե բաց և փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր, ապա ինչպես օգտվել փակ սրճարաններից, /կամ բացօթյա/ որոնց սահմանափակումը ևս վերացվում է։ Եթե սրճարանում հանելու են դիմակները, ապա որն է այնտեղ դիմակի պահանջի իմաստը։

5. Խիստ վիճելի է նախադպրոցական հաստատությունների սահմանափակման վերացումը։ Նույնիսկ 10-12 հոգուց բաղկացած խմբերում ինչպես է երաշխավորվելու երեխաների պաշտպանությունը վարակից։ Դժվար է պատկերացնել դիմակներով երեխաների, իսկ հույսն ամբողջությամբ դնել երեխայի իմունային համակարգի վրա, կարող է լրջագույն վտանգի առջև կանգնեցնել։

6. Ամենաչվերահսկվողը անչափահասներն են՝13-16 տարեկան, որոնք շրջում են խմբերով, հավաքվում բակերում՝ առանց որևէ կանոն պահպանելու։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, ինչպե՞ս է վերջիններիս պարտադրվելու դիմակ կրել, եթե վարչական պատասխանատվություն սահմանվում է 16 տարին լրացածների համար։

7. Այգիներում, պուրակներում դիմակով պե՞տք է մարդիկ քայլեն, վազեն, վարժություններ անեն։

8. Վերաբացվող մարզասրահներում մարդիկ դիմակով պետ՞ք է մարզվեն, տրենաժորներից օգտվեն։ Դա աբսուրդ է։

9. Ինչո՞ւ հանրային վայրերում դիմակների կրումը պարտադիր չեղավ մայիսի 4-ից։ Դրա մասին հարյուր անգամ ձեզ ասել ենք։ Մարդկանց կյանքի և առողջության վրա «պրինցիպի» ե՞ք ընկնում։

10. Համաճարակի ընթացքում առողջապահության նախարարը բազմաթիվ անգամ խոսել է բաց տարածքներում դիմակների անիմաստ լինելու մասին։ Հիմա պարետատունը պարտադրում է դրանք կրել։ Հասկանում եք, որպեսզի հասարակությունը լինի գիտակից, անվերապահ ենթարկվի իշխանության ցուցումներին, ինչը ամենակարևորն է այս պայքարում, իշխանությունից պետք է հստակ մեսիջներ գան։ Իշխանությունը պետք է միաբերան լինի։ Իշխանության ուղերձները չեն կարող ազատ ոճի շարադրություն լինել։ Առողջապահության նախարարը մի բան է ասում, պարետը՝ այլ, վարչապետը՝ լրիվ ուրիշ։ Ակնհայտ է, որ երկուսը պետք է լռեն։ Ընտրությունը իրենց ներքին խնդիրն է։

11. Մենք ձախողեցինք կարանտինը, չկան երաշխիքներ, որ չենք ձախողելու նաև սահմանափակումների վերացման պայմաններում կիրառվող պահանջների պահպանումը, հատկապես ճիշտ հաշվարկված կանոնակարգումների բացակայության պայմաններում։ Հանրային առողջությունը, իսկ հետևաբար նաև պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել, այլապես դա կբերի լրջագույն բացասական հետևանքների։ Շատ կարևոր է նաև գիտակցել, որ նոր պայմանները ևս ձախողելու դեպքում նոր, շատ լուրջ հարցեր են առաջանալու. կառավարելիության, իշխանության որոշումների իրականացման, այլ արտակարգ պայմաններում իրավիճակի կառավարման ունակությունների առումով։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»