Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al Jazeera Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ Ուհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համար

Հաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջենՍերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՀայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտՀպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելությունԴանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէԿոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխությունԳերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԳազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al JazeeraԲունդեսրատը հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության մասին օրենքինՄենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ ԼավրովՖինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆԱլավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԱռաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՍարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպանՆիկոլ Փաշինյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըԼիբանանա-իսրայելական խաղաղության բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ինԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրաՍեղանի խաղերը մտերմացնում են ընտանիքներին տոների ժամանակ. ConversationԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. PoliticoԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվելԱրդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասինԿամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից Թաիլանդի հետ հակամարտության պատճառովԱռանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. ԶելենսկիՔայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտՍտորագրվել է 2026–2030 թթ. Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը«Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ». Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրանքի մասին
Կարծիք

Լրիվ «կոմեդիա»՝ վերջը կռիվ եք գցելու մարդկանց մեջ. Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃՈՌՈՄՈՒԹՅՈՒՆԸ»

Թվում էր, 2 տարի առաջ տեղի ունեցած քաղաքական վերափոխումից կարճ ժամանակ անց, պարզ կդառնա՝ ճահիճը երկար փորփրել չի կարելի, կխեղդի գարշահոտը։

Առաջ շարժվելու ու ճահիճը մաքրելու համար նոր ու մաքուր ճրեր են պետք՝ տնտեսական մեծ հոսանքներ։ Առավել եւս, որ մենք, այս 30 տարվա ընթացքում, տասնապատիկ անգամ ավել՝ «չենք ստեղծել, չենք ստեղծում ու վնաս ենք կրում», քան՝ «մեզ թալանել, կամ կարող էին թալանել»։

Ի՞նչ ունենք արդյունքում այսօր՝ ունենք 13,5մլրդ դոլարի տնտեսություն (համաշխարհային մեկ միջին չափի կորպորացիայի ծավալ)։

Իսկ ի՞նչ ենք արել 2019թ.-ին՝ ունեցել ե՞նք «աննախադեպ» տնտեսական զարգացում, թե ոչ։

Եթե միջին, շարքային ընտանիքի վիճակով նկարագրելու լինենք, ապա տեղի է ունեցել հետեւյալը՝ ընտանիքը ամսեկան ստանում է 600$ եկամուտ՝ հարեւան Պողոս քեռուց 10000$ վարկ ենք վերցրել, աշխատում ենք, յոլա ենք գնում։ Դրանից բացի, մի 30000$ դրսի Ջոն քեռուն ենք պարտք։ Հիմա մեզ, մեր քեռի Պողոսն ու Ջոնը մի 2000$ էլ պարտքով փող տվեցին՝ բան ման առանք, անցած տարվա համեմատ, մի՝ 7,6% ավելի շատ ծախսեցինք՝ գնաց։ Հիմա ի՞նչ՝ դուրս եկավ, որ «պերիոդ» ընկանք, աննախադեպ զարգացա՞նք։

Նայենք մեր 2019թ.-ի ցուցանիշներին՝ ասածիս նման է՞, թե չէ.

ՀՆԱ՝ 13,5մլրդ $, (ՀՆԱ-ի աճ՝ 7,6%)

Պետ. բյուջեի եկամուտներ՝ 3,2 մլրդ $,

Համախառն արտաքին պարտք՝ 12,5 մլրդ $,

Վարկերի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ $,

Վարկերի ծավալի աճ՝ 16,9%,

Սպառողական վարկերի աճ՝ 30%,

Հիպոթեքային վարկերի աճ՝ 40%,

Արդյուբերությանը տրամադրված վարկերը նվազել են՝ (-3,1%)։

Հաշվի առնենք, որ Կառավարության կողմից ներկայացված հակաճգնաժամային ծրագրով ՀՆԱ-ի անկման ու դեֆիցիտի ավելացման պարագայում՝ ՀՆԱ-ի ու Համախառն արտաքին պարտքի ծավալները՝ 2020թ.-ին գրեթե հավասարվելու են։

Հիմա խոսենք մեր սոցիալական վիճակից։ Ես հասկանում եմ, որ դատավորների աշխատավարձը լավ է, որ լինի՝ 1մլն եւ ավելի դրամ, որ արդար դատեն։ Ըմբռնումով եմ վերաբերվում նրան, որ մեր 1000 խոշոր հարկատուների՝ 100-ից ավել ընկերությունների՝ բյուջե վճարված ամբողջ հարկերի գումարի չափով, ուղղվել է պետական կառույցներին պարգևավճարների տրամադրմանը՝ որ չգողանան։ Բայց, անբացատրելի է՝ թե ինչպես մեր պետությունը չի գիտակցել ու չի մտածում՝ բնակչության գերակշիռ մեծամասնության նկատմամբ իր բուն պարտավորության մասին, ավելին՝ օրենքով ամրագրել է իր տոտալ թշվառությունը այս առումով։

Ինձնից լավ գիտեք մեր թոշակների ու նպաստների չափը, բնակչության փաստացի աղքատության թիվն ու մակարդակը։ Իսկ հիմա, մի պահ, հանգիստ մտորելով ընթերցեք Ընտանեկան Օրենսգրքի առանձնացված հոդվածները՝ դուք այդտեղ պետության բուն պարտավորություն տեսնում ե՞ք, դուք դրանց մեջ պետության բացակայություն չե՞ք տեսնում։

Մենք խոսում ենք բանկային գաղտնիքից, համատարած հայտարարագրումից։ Բնակչության առնվազն մեկ երրորդը «օրենքով» չքավոր է ու օգնության կարիք ունի, առնվազն կեսից ավելին՝ այս օրենքի որեւէ մի մասով պարտավորություն ուներ ու հաստատ հնարավոր է չի կատարել՝ փողը բանկում «թաքցրել», փող են ուզել, ասելա չունեմ, չի տվել եւ այլն եւ այլն։ Լրիվ «կոմեդիա»՝ վերջը կռիվ եք գցելու մարդկանց մեջ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Հոդված 73. Անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքը

1. Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին:
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։

Հոդված 75. Ծնողների ապրուստը հոգալու` չափահաս զավակների պարտականությունները

1. Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։

Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրներին և քույրերին պահելու` եղբայրների և քույրերի պարտականությունը

Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է նաև օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից, ամուսնուց (նախկին ամուսնուց) կամ ծնողներից։

Հոդված 82. Թոռներին պահելու` պապերի և տատերի պարտականությունը

Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։

Հոդված 83. Պապերին և տատերին պահելու` թոռների պարտականությունը

Օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապերը և տատերն իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց) ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։

Հոդված 84. Իրենց փաստացի խնամողներին պահելու` երեխաների պարտականությունը

1. Անաշխատունակ անապահով անձինք, ովքեր իրականացրել են երեխաների փաստացի խնամքը, դատական կարգով իրենց չափահաս գործունակ երեխաներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեն, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց)։

Հոդված 85.Խորթ հորը և խորթ մորը պահելու` խորթ զավակների պարտականությունը

1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)»։