Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Մեր դեմ ուղղված ստոր, լկտի հակաքարոզչությունն իշխանությունների ձեռքի գործն է․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մեր հանրության մի ստվար հատված իր օրն անցկացնում է համացանցին հետեւելով, որտեղ նրան հրամցվում է սուտ ու կեղծիք, մեդիաաղբ․ մեծ ծավալի կեղծիքներ մեր մասին։ Այս մասին երեկոյան Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Նպատակը մարդկանց իրենց հոգսերից շեղելն է եւ մեր մասին սուտ, կեղծիք, զրպարտություն տարածելը։ Ես իմ ֆեյսբուքյան էջին տեղադրել եմ այդպիսի մի քանի հատված միայն այս վերջին օրերին տարածված։ Մենք անընդհատ նամակներ ենք ստանում ընտրողներից՝ ճիշտ է՞, որ դուք այս բանն արել եք, ձեր մասին այս բանն են ասում։ Որքան էլ մենք անընդհատ հերքում ենք, քիչ է, եւ հիմա ես ուզում եմ ընդհանրապես հերքել։ Ասել, թե պայքարի ինչ անարդար մեթոդներ է կիրառում իշխանությունը, բռնություն է կիրառում, որ մարդը չխոսի, լեգիտիմացնել այդ բռնությունը, հետեւից խփել», ասել է Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ նախագահն այդպիսի մի քանի օրինակներ է բերել, որոնք տարածվել են համացանցում․

«Հենց նոր վարչապետի ապտակը Էդմոն Մարուքյանին․ դու կեղծիք ես, Սերժի պլանի մասը», մեկ այլ օրինակ․ «Թող ինձ ներեն, եթե կոշտ արտահայտվեմ», բայց մեջը հայհոյանքներ, ու «ցնցող» վերնագրով հավելում, հազարավոր լայքեր․․․ Կամ «Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում, եթե համաձայն ես նրա հետ, ապա լայքիր՝ «Ես համաձայն եմ», կամ «Կլասիկ հարված լուսավոր սադրիչին», դագաղ են դրել, նման բաներ, ինչո՞ւ սադրիչ, որովհետեւ վարչապետն է այդպես ասել։ «Սադրիչները Ազգային ժողովում», հազարավոր լայք ու կիսում, անգրագետ ձեւով գրել են «Եղբորդ վիզն էլ, քոնն էլ․․․» ու երեք տարբեր օգտատերեր են երեւում, բայց տեքստերը նույնն են, այսինքն ֆեյք են։ Սա հենց Ֆեյքերի ֆաբրիկան է, որը սահմռկեցուցիչ զենք է իշխանությունների ձեռքին, կամ այս մեկը՝ «Լուսավոր կլասիկ լրբերի մասին», վերջին երկու օրերին տարածվում է, որ Միքայել Մինասյանը 1 միլիոն դոլար է տվել մեզ։ Հերքում ենք, մարդիկ էլի հարցնում են՝ ճիշտ է՞ որ․․․ կամ «Մարուքյանը մի թաթալոշով չի պրծնի»։ Բայց ամենաշատը նեղվել եմ այս մեկից․ «Ո՞վ է գլխավոր սադրիչը» ու իմ նկարով, Ադրբեջանի դրոշով, ու ներքեւը ինչ-որ մարդիկ, որ այդ ֆեյքերից են, գրում են՝ Լավ, ինչքան կարելի է ծախվել։ Դու համաձայն չե՞ս մեզ հետ, ուրեմն ռոբասերժական ես, Ադրբեջանին ես ծառայում։ Այս մեկում իմ ու Անի Սամսոնյանի նկարներն են կողք-կողքի՝ «Տրյապկեքը» վերնագրի տակ, այստեղ Միքայել Մինասյանի ու մեր նկարներն են կոլաժ արած, մենք ու COVID-19-ը, այսինքն մենք հիվանդություն ենք, էլի։ Անի Սամսոնյանի նկարի տակ գրել են լուսատտիկը։ Երեւի թե Անի Սամսոնյանը մեր կուսակցությունից առաջին կին գործիչն է, որի նկատմամբ այսքան ատելություն է գեներացվում», թվարկել է Էդմոն Մարուքյանը, հավելել, թե հաճախ իրենց հետեւորդները վիճաբանության մեջ են մտնում դրանք տարածողների հետ, եւ հորդոր հղել․

«Սիրելի հայրենակիցներ, մենք 2 տարի է, սպասում ենք, որ Նիկլ Փաշինյանը կդատապարտի այն ատելության մթնոլորտը, որ կա երկրում, եւ կասի՝ մի՛ արեք, մի՛ գրեք թուրք, եսիմինչ, բայց նա դա չի անում, որովհետեւ դա նրա ձեռքում հզոր զենք է։ Նա դա չի անում, իսկ ինչ պետք է անենք մենք։ Սիրելի հետեւորդներ, մի՛ մտեք տարաբնույթ վիճաբանությունների մեջ, մի՛ արձագանքեք, որովհետեւ նրանք կեղծ քանակներ ապահովելով, տպավորություն են ուզում ստեղծլ,թե բոլորը մեր դեմ են, ասենք գրում են՝ «պարոն Մարուքյան, չեք տեսնո՞ւմ, որ ազգը ձեզ ատում է» կամ ինձ են գրում, «Այ Էդմոն, չես տեսնո՞ւմ, ազգը քեզ ատում է, ինչի՞ ես շարունակում գործել, մանդատը վայր դիր»», ասել է Է․Մարուքյանը եւ հանգել եզրակացության, որ իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, թե իրենց ընդդիմախոսներին բոլորը դեմ են։

Ուղիղ եթերի ավարտին ԼՀԿ առաջնորդը 3 կետով ամփոփել է ասելիքը․
«Սա ստոր, լկտի հակաքարոզչություն է, որ այս պահին ուղղվում է մեր դեմ, սա միանշանակ իշխանությունների ձեռքի գործն է, եւ մենք ուրիշ ելք չունենք, քան այս մասին իրազեկելը մարդկանց, որ տուրք մի տվեք մեդիաաղբին, որ հայ մարդուն թուրք ներկայացնելը, ադրբեջանցի ներկայացնելը մերը չէ։ Ամեն ազգ թող իր տեղում մնա, ամեն գործիչ թող իր առաքելությունը կատարի եւ պատասխան տա իր արածների համար։ Մենք կոչ ենք անում չմտնել այդ սարսափելի բանավեճերի մեջ, չվտանգել ձեր առողջությունը, խնայել նյարդերը։ Սա արվում է, որ ձեզ շեղեն երկրի հիմնական մարտահրավերներից, շեղեն կոմունալ վարձերից, մարդկանց տներից են հանում տան վարձերը մուծել չկարողանալու համար, ահռելի չափերի է հասնում գործազրկությունը։ Այս բոլոր հոգսերը թողած իմ նկարով ու Ադրբեջանի դրոշով կոլաժներ է սարքում։ Ամեն մարդ իր գործունեությամբ ցույց է տալիս իր դեմքը։ Առողջ եղեք, հետեւեք վարակից զերծ մնալու կանոններին եւ խնդրում եմ տարածեք։

Մեր դեմ ուղղված ստոր, լկտի հակաքարոզչությունն իշխանությունների ձեռքի գործն է․ Էդմոն Մարուքյան

Բոլոր հոգսերը թողած իմ նկարով ու Ադրբեջանի դրոշով կոլաժներ են սարքում․․․