Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխություն Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al Jazeera Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆ Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ Ուհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համար ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՀայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտՀպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելությունԴանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէԿոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա. օրենսդրական փոփոխությունԳերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԳազայում վարակիչ հիվանդությունների բռնկում է գրանցվել. Al JazeeraԲունդեսրատը հավանություն է տվել Գերմանիայում զինվորական ծառայության մասին օրենքինՄենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները․ ԼավրովՖինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում․ ԿԳՄՍՆԱլավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԱռաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՍարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպանՆիկոլ Փաշինյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըԼիբանանա-իսրայելական խաղաղության բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ինԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրաՍեղանի խաղերը մտերմացնում են ընտանիքներին տոների ժամանակ. ConversationԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. PoliticoԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվելԱրդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասինԿամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից Թաիլանդի հետ հակամարտության պատճառովԱռանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. ԶելենսկիՔայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտՍտորագրվել է 2026–2030 թթ. Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը«Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ». Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրանքի մասինՄարզային դպրոցների տարրական դասարանների երեխաներն օգտվում են «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից
Կարծիք

Ժամանակ այլեւս չունենք, պետություն ենք կորցնում. Արթուր Ղազինյան

Գաղտնիք չէ, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճանապարհին եւ նրանք նպատակ ունեն ոչնչացնել Հայկական պետականությունը եւ ցամաքային կապ ստեղծել միմյանց միջեւ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս նպատակից նրանք չեն հրաժարվել եւ կանեն ամեն հնարավորը դա իրագործելու համար։ Հարցն ունի գոյաբանական նշանակություն, որը երկարաժամկետ կտրվածքով ձեւակերպված է «կամ մենք, կամ իրենք» հիմքի վրա։

Ադրբեջանի ու Թուրքիայի առջեւ դրված այս խնդրի լուծումը հնարավոր է երկու տարբերակով. պատերազմով եւ ներքին կազմաքանդման միջոցով։

Ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում պատերազմը դիտարկվում է ոչ արդյունավետ միջոց, քանի որ Հայաստանի անվտանգության համակարգը կապված է Ռուսաստանի հետ եւ ցանկացած փորձ լուծել իրենց խնդիրը կհանդիպի նախ Ռուսաստանի, ապա այլ աշխարհաքաղաքական հակազդեցության։

Այս հանգամանքին եթե հավելենք նաեւ այն փաստը, որ 90-ականներին պատերազմով խնդիրը լուծելու փորձը ավարտվեց Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ, ապա պարզ կդառնա, որ ռազմական ճանապարհով Հայաստանի խնդիրը լուծել հնարավոր չի լինի։

Պետք է փնտրել այլ լուծումներ Հայաստանի ներսում խնդիրներ ստեղծելու համար, որի արդյունքում կտապալվի եւ կձախողվի պետության ազգային բաղադրիչը, կապահովվի ներքին դիմադրողունակության թուլացումն եւ պետության նկատմամբ հավատի, վստահության եւ նվիրումի սպառումը։

Հայաստանի ներքին կյանք ներթափանցելու միակ հասանելի խողովակը դա արտասահմանյան հիմնադրամներն են, որոնց սեփականատերերի հետ պայմանավորվելուց հետո այդ հիմնադրամները եւ նրանց կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները, լրատվականներն ու փորձագետները կթիրախավորեն պետական կարգի եւ ազգային ինքնության հենասյունները, իսկ երկարաժամկետ ու հետեւողական թիրախային հարվածների պարագայում ազգային պետությունը անխուսափելիորեն կկործանվի։

Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ կլինեն վճարել այս խնդրի լուծման համար, պայմանական 500 միլիոն դոլար, որից միջազգային մասնավոր հիմնադրամը ծրագրի մեջ կներդնի 300 միլիոնը՝ ստանալով 200 միլիոն շահույթ։

Միջազգային մասնավոր հիմնադրամները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ մամուլի, բաց հասարակության եւ այլ գրավիչ գաղափարների քողի ներքո կհավաքագրեն հազարավոր վարձկաններ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար պատրաստ կլինեն այդ փողի դիմաց մատուցել պահանջվող ծառայությունները։

Ազգային պետության անկումից հետո իշխանության կգան այս ֆոնդերի շահառուները՝ կոնկրետ ծրագրերով ու նպատակներով, իսկ մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։

Նոր իշխանությունը իրավասություն կունենա բանակցել Արցախի հարցում եւ գնալ այնպիսի զիջումների, որոնց ազգային պետությունը երբեք եւ ոչ մի պարագայում չէր գնա։ Նոր իշխանությունը, գեներացնելով ու սնուցելով աննախադեպ ատելություն ու թշնամություն, կպառակտի հասարակությունը, կկիսի այն հակամարտող ճամբարների, կկազմաքանդի ուժային կառույցները, կվարկաբեկի ու կարժեզրկի հաղթանակները, հաջողությունները, ձեռքբերումները, ինչպես նաեւ այդ գործընթացում ներգրավված բոլոր նշանավոր մարդկանց՝ մեղադրելով նրանց թալանի ու կոռուպցիայի մեջ, սպանությունների ու ավազակությունների մեջ՝ չկարողանալով ապացուցել գեթ մեկ դեպք։

Ատելության ու թշնամության էլ ավել գեներացման, հակամարտող ճամբարների ձեւավորման պարագայում մենք կկանգնենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ, իսկ ներքին հակասությունների աշխարհաքաղաքական երանգավորման դեպքում անխուսափելիորեն կհայտնվենք Սիրիայի կարգավիճակում։

Ներքին անկայունությունը պարարտ հող կստեղծի արտաքին միջամտության համար եւ

Հայաստանում կբախվեն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գերտերությունների շահերը, որը պարտադիր կերպով կուղեկցվի ռազմական ինտերվենցիաներով եւ պրոքսի պատերազմներով։

Հավատացնում եմ, որ այդ դեպքում մեր հողում կհայտնվեն ադրբեջանական, իրանական ու թուրքական զորքերը, որոնք բախման մեջ կմտնեն ռուսական զինված ուժերի հետ, քանի որ Ռուսաստանը մեզ երբեք եւ ոչ մի պարագայում չի թողնի։ Չի թողնի ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում հայերին, այլ Հայաստանը գերակա կարեւորություն ունի Ռուսաստանի համար նախ իր տարածքային ամբողջականության, ապա հարավային կովկասում եւ մերձավոր արեւելքում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա ազդեցություն պահելու նպատակով։

Իրադարձությունների զարգացման նշված սցենարը լիովին տեղավորվում է միջազգային մասնավոր հիմնադրամների ղեկավարների, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի մեջ, իսկ որպես հետեւանք տուժելու ենք միայն մենք, հայերս։

Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացները ամբողջությամբ բացատրում եւ ի ցույց են դնում մեր պատմության ողբերգական բոլոր էջերի պատճառները, որի միակ եւ հիմնական մեղավորը եղել եւ լինելու ենք մենք։

Սա ընդամենը իրադարձությունները զարգացման սցենար է, որն ունի իրականություն դառնալու մեծ հավանականություն։

Այս սցենարի զարգացումը կանխելու միակ հասանելի միջոցը ներքին միասնությունն ու համաձայնությունն է, ապագայի գաղափարի շուրջ համախմբումն ու պետության հզորացումը։ Պետք է կանգ առնել, հետադարձ հայացք նետել եւ վերիմաստավորել անցյալը, գնահատել եւ արժեւորել այն, գծել հաստ գիծ եւ շարժվել առաջ։

Ժամանակ այլեւս չունենք, պետություն ենք կորցնում»: