Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Վստահ եմ՝ ինքներդ քաջ գիտակցում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է եւ նրա նկատմամբ իրականացվողը բացառապես քաղաքական հետապնդում է

Բաց նամակ Աննա Դանիբեկյանին

Հարգելի տիկին Դանիբեկյա՛ն, չեմ մոռանա՝ ինչպես սրանից շուրջ չորս տարի առաջ, երբ Դուք այնժամ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր էիք, հանդիպեցի Ձեզ՝ դատավորի օգնական էիք փնտրում։ Բարեբախտաբար, մեր համատեղ աշխատանքն այդպես էլ չմեկնարկեց՝ դատելով Ձեր կողմից Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործով իրականացվող «արդարադատությունից»՝ միևնույն է համատեղ աշխատել չէինք կարող. Նախագահ Քոչարյանի աջակիցը լինելս մի կողմ՝ դեռ պետք է հատուկ ունակությունների տեր լինել այդօրինակ դատաիրավական սխալներ թույլ տալու ու բացահայտ ճշմարտությունները չտեսնելու տալու համար։
Բնավ անհրաժեշտ չէ տիրապետել իրավաբանական խորը գիտելիքների տեսնելու համար իրավական աղաղակող այն խախտումները, որոնք Դուք հետևողականորեն թույլ եք տալիս վերոհիշյալ քրեական գործով, մինչդեռ լինելով իրավաբան՝ հավատացեք՝ ոչ միայն ես, այլ իրավական հանրույթի ճնշող մեծամասնությունը տեսնում ու արձանագրում է ամենն, ինչ իրականացնում եք Դուք՝ սկսած «հեռախոսային արդարադատությունից» մինչև դատարանների շրջափակման դեմ աչք փակելը, Սահմանդրական դատարանի 2019թ. սեպտեմբերի 4 ֊ի որոշման արհամարհումից մինչև դատավարության արհեստական ձգձգում ու օրենսդրական բոլոր վերաբերելի նորմերի բացարձակ անարգում։
Սահմանդրական դատարանի՝ ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով խորհրդակցական կարծիք ստանալու համար դիմումներն ընդունվել են վարույթ, այսինքն միջազգային հեղինակավոր այդ կառույցները ևս փաստում են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 ֊րդ հոդվածն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, որն էլ իր հերթին նշանակում է, որ եթե պատկերացնենք՝ նույնիսկ ողջ դատաքննությունն ընթանա թեկուզև մեղադրանքի կողմի ցանկացած սցենարով, միևնույն է՝ մեղադրական դատավճիռ կայացնելն ապօրինի է լինելու, ավելորդ եմ համարում նշել՝ ենթադրյալ հանցագործության կատարման պահին առհասարակ վերոհիշյալ հոդվածը որպես էդպիսին գոյություն չի էլ ունեցել։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև《Յոթի գործ》կոչված դատավարությանը, որով մեղադրանքի կողմը գրեթե նույնական իրավիճակում հրաժարվել էր մեղադրանքից՝ հղում կատարելով անձի վիճակի վատթարացման դեպքում քրեական օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությանն, ուզում եմ՝ չմոռանաք նաև Նախագահի անձեռնմխելիության օրենսդրական պահանջի մասին, բացի այս, քրեական գործի ծավալից ելնելով ու նույնիսկ որևէ արհեստական ձգձգումների բացակայության պայմաններում դատաքննությունն անկասկած տարիներ է տևելու և հաշվի առնելով կալանավորման օրենսդրական հիմքերն՝ ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանն այդքան ժամանակ պե՞տք է մնա անազատության մեջ։
Չեմ ցանկանում խորամուխ լինել նյութական նորմերի, մեղքի առկայության կամ բացակայության քննարկումների մեջ՝ քննվում է Ռոբերտ Քոչարյանի ազատության խնդիրը, ով դեռ անցյալ տարի վերստին կալանավորվեց վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ հավանաբար հիշում եք՝ ինչպիսի խախտումների արդյունքում կայացրած որոշման արդյունքում։
Տիկին Դանիբեկյա՛ն, ինքներդ որպես կալանքի հիմք նշել եք միայն՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու նվազ հնարավորությունն, ի դեպ գրավն այնժամ այլընտրանքային խափանման միջոց էր, իսկ այժմ ամբողջապես կարող է լինել ինքնուրույն խափանման միջոց։ Հավելեմ՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ եղել է ազատության մեջ ու որևէ կերպ չի խոչընդոտել քննությանն, ավելին՝ 2018թ. հուլիսի 26 ֊ին ինքնակամ է ներկայացել Հայաստան՝ ՀՔԾ։ Ակնհայտ է՝ Նախագահ Քոչարյանն անազատության մեջ է բացահայտ ապօրինի որոշման արդյունքում։
Դատական վերջին նիստում Ձեզ ներկայացվել են երեք տարբեր միջնորդություններ, որոնցից երեքն էլ իրավունքի տրամաբանության իմաստով ենթակա են միանշանակ բավարարման՝ գրավի կիրառումն ամբողջապես հնարավոր է Ձեր ունեցած խոչընդոտելու ռիսկի նվազ հնարավորության պարագայում, երաշխավորություններն առավել քան հիմնավոր են՝ երկու երաշխավորի փոխարեն չորսն են, այն էլ ՀՀ ու Արցախի նախկին վարչապետների դեմքով, իսկ համավարակի առկայությունը՝ ՄԱԿ ֊ի հանձնակատարի կոչի ու Եվրոպայի Խորհրդի զեկույցի համատեքստում ինքնին հիմք է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամ առաջ ազատ արձակվի՝ հատկապես, որ այսօր վերստին վիրահատվել է, որ «Երևան ֊ Կենտրոն» ՔԿՀ ֊ում ևս հայտնաբերվել է Կոռոնավիրուս, վերջինս էլ տարիքային իմաստով գտնվում է թիրախային խմբում, ինչ վերաբերում է խափանման միջոց կալանավորման վերացմանն, ապա հաշվի առնելով դրա ամբողջապես հիմնազուրկ լինելը, Ձեզ այլ բան չի մնում, քան վերացնել այն։
Վստահ եմ՝ ողջ վերոգրյալն Ինքներդ քաջ գիտակցում եք, գիտակցում եք նաև՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ իրականացվողը բացառապես քաղաքական հետապնդում է՝ զուրկ իրավական որևէ էլեմենտներից, գիտակցում եք՝ Ձեր այսօրվա կայացրած դատական ակտերի պատճառով վաղն աշխարհում պարտվելու է ՀՀ ֊ը, ՄԻԵԴ գալիք նմանաբնույթ որոշումներում հղում է կատարվելու Ձեր իսկ այսօրվա խախտումներին ու խարխլվելու է մեր պետության միջազգային վարկը, սակայն գիտակցու՞մ եք՝ օրվա իշխանության ձեռքին գործիք եք, գիտակցու՞մ եք՝ նման գործունեության դեպքում վարչապետի ու ԲԴԽ Նախագահի հայտնի ձևակերպումների հասցեատերը հենց Դուք եք, գիտակցու՞մ եք՝ հանցակիցն եք իրականացվողի։ Զերծ կմնամ միամտաբար կարծելուց՝ չեք գիտակցում՝ պրոֆեսիոնալ իրավաբանը չի կարող չգիտակցել այս ամենն, ապա մնում է միայն մեկ հանգամանք՝ ենթարկվում եք անօրինակ ճնշումների, ապա ինչու՞ Ձեզ հայտնված բազմաթիվ ինքնաբացարկի հիմնավոր որոշումներից և որևէ մեկը չընդունեցիք, միթե՞ կարծում եք՝ որևէ իշխանություն հավերժ է ու վրա չի հասնելու պատասխանատվության Ձեր ժամը։
Հասկանում եմ՝ կին եք, հասկանում եմ՝ բավականաչափ խորացել եք արդեն խախտումների ճահճում և այնուամենայնիվ Ձեզ կոչ եմ անում վերջապես ներքին քաջություն գտնել, վերջապես իրականացնել արդարադատություն ու ազատ արձակել Արցախի Առաջին ու ՀՀ Երկորդ Նախագահին, Արցախի Հերոսին, ում անգնահատելի հաղթանակը հենց ձեր աչքի առջև լկտիաբար նսեմացվեց վերջին դատական նիստում՝ Եռատոնի օրն՝ իր իսկ ազատագրած Շուշիի ազատագրման քսանութամյակին։

Դատավորների շրջանում կան բազմաթիվ արժանապատիվ, մարդկային ֊ մասնագիտական ողնաշար ունեցող անհատներ, ովքեր ենթարկվել ու ենթարկվում են հետապնդումների իրապես արդարադատություն իրականացնելու համար, Դուք վաղը կարող եք համալրել նրանց շարքը, չդառնալ իրականացվողի հանցակիցը, վերջ տալ անօրինակ խայտառակությանն ու վերջնականապես ազատել Ձեր անունը «վնգստացող» պիտակից, հավատացե՛ք՝ այս ամենն ավարտվելու է, հավատացե՛ք Ինքներդ Ձեր ներքին ձայնին, հավատացե՛ք ու վստահ եղեք՝ ինչպես հայտնի ճշմարտությունն է վկայում՝ ամենքին տրվելու է համաձայն իր իսկ հավատի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից