Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Աննա Դանիբեկյանից ավելին չեմ սպասում, քան առաջնորդվել իրավունքի պահանջով

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ այսօր կհրապարակվի դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Կարեն Կարապետյան եւ Անուշավան Դանիելյան) հանդես էին եկել անձնական երաշխավորությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Դուք այսօր կարող եք վերջ տալ անօրինակ խայտառակությանը. փաստաբանի բաց նամակը դատավորին

- Պարոն Հարությունյան, ի՞նչ սպասումներ ունեք դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա որոշումից:

- Սպասելիքներս կարելի է դիտարկել ե՛ւ տարակուսանքի հարթության մեջ, ե՛ւ դրական իմաստով: Ուզում եմ հուսալ, որ, այդուհանդերձ, Աննա Դանիբեկյանի մեջ դատավորի առաքելությանը բնորոշ ձայնն ավելի բարձր կլինի, ավելի պատասխանատու ինքն իրեն կզգա եւ կառաջնորդվի բացարձակապես օրենքի եւ իրավունքի տառով: Թեպետ գիտեմ, որ դժվար է լինելու, շատ լավ հասկանում եմ, որ նա կին է, որը հայտնվել է կամ գտնվում է, հավանաբար, բավականին լուրջ ճնշման տակ: Օրինակ, ես ավելին չեմ սպասում Աննա Դանիբեկյանից, պետք էլ չի սպասել, դատավորը մեկ խնդիր ունի՝ ծառայել օրենքին ու իրավունքին եւ առաջնորդվել այդ իրավունքի պահանջով: Սա ավելին է, քան սեփական խիղճը: Անկեղծ պետք է լինենք եւ ասենք, որ, փաստորեն, մենք կանգնած են բավականին պատասխանատու ջրբաժանին: Խոսքս վերաբերում է նրան, թե ՀՀ քաղաքացիներս, ՀՀ ազգաբնակչությունը, պատասխանատուները գիտակցո՞ւմ են իրավական պետություն դառնալու անխուսափելի անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Սա լուրջ խնդիր է, եւ հիմա այս դատավարությունը նաեւ այդ հարցի պատասխանն է տալու: Այս դատավարությունն, ըստ էության, պատասխանելու է՝ մենք գիտակցո՞ւմ ենք ժողովրդավարական, իրավական պետություն լինելու, դառնալու պատմական հրամայականը: Թող բարձրագոչ չթվա, բայց այս հարցում նաեւ Աննա Դանիբեկյանը կարող է ունենալ իր շատ պատասխանատու դերակատարումը: Անկասկած, պետք է փաստենք, որ իրավական պետության կայացման ճանապարհը հարթ չէ եւ պետք է գիտակցենք, որ այդ ճանապարհը լի է տարբեր տեսակի, երբեմն նաեւ պսեվդոիրավական խոչընդոտներով: Եվ խնդիրը հենց դրանում է, որ հենց Աննա Դանիբեկյանն ու իր գործընկերները պետք է սահմանադրական կարգի պահպանման առաքյալները լինեին:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Սահմանադրական կարգն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական պետություն է, որը հարգում է իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը, որում մարդը գերագույն արժեք է եւ իր իրավունքը գերակա է: Հիմա Աննա Դանիբեկյանը հոժարակամ զինվորագրվել է իրավական պետություն կայացնելու իշխանության թեւերից մեկի գործառույթին, նա կամավոր ստանձնել է դատավորի առաքելությունը, որովհետեւ դատավորը պաշտոն չէ, այլ ՝ առաքելություն, հետեւաբար պետք է իր իսկ կամավոր ընտրությամբ այդ պատասխանը հնչեցնի: Կանի՞, ուրեմն՝ կարող ենք արձանագրել, որ ի դեմս Աննա Դանիբեկյանի, ունենք դատական իշխանության պատասխանատուներ, որոնք պատրաստ են իրենց անձնական օրինակով, վարքով, բարքով, որոշումներով նպաստել իրավական պետության կայացմանը, եթե չի անի, անկասկած, պետք է տխրենք: Ընդ որում՝ պետք է արձանագրենք, որ իրավական պետության կայացման հերթական հնարավորությունը բաց թողեցին:

- Առիթ ունեցե՞լ եք Ձեր երաշխավորության մասին խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

- Այս ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ շփվել, նույնիսկ տեղյակ էլ չեմ իր վերաբերմունքի մասին՝ այս նախաձեռնության հետ կապված: Շատ լավ է, որ Դուք այդ հարցը տալիս եք, որովհետեւ երկու-երեք օր առաջ ինձ զանգեր եղան, որոնք փորձում էին, իրոք, հասկանալ, թե արդյոք իմ այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք Քոչարյանի հետ համատեղ աշխատել ենք կամ ինչ-որ պարտավորվածություններ կան: Նախ եւս մեկ անգամ շեշտեմ, որ այս ամբողջ ընթացքում Քոչարյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել, առաջին անգամ նրան հանդիպել եմ դատարանի նիստերի դահլիճում: Ընդ որում՝ ընդամենը գլխով բարեւել ենք: Երկրորդ՝ իմ քաղաքական կարիերան ընդհատվել է Քոչարյանի ժամանակ՝ 2002 թվականին, այսինքն՝ ես որեւէ պարտավորվածություն չունեմ: Ընդհանրապես որեւէ մեկի առաջ որեւէ պարտավորվածություն չունեմ: Եվ այն, ինչ ես անում եմ, իմ գիտակցված մոտեցումն է, որովհետեւ ունեմ իմ ընկալումները թե՛ իրավունքի գերակայության, թե՛ պետականաշինության գործընթացում պետության խորհրդանիշների նկատմամբ հանրային կարծիք, հարգանք, սերմանելու հարցում ու առաջնորդվում եմ դրանով: Անկեղծ ասած, չէի էլ քննարկի երաշխավորության հարցը նրա հետ, որովհետեւ ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում:

- Դատարանում Ձեզ ելույթ ունենալու հնարավորություն չտվեցին, ի՞նչ էիք ցանկանում ասել:

- Այն, ինչ դատարանում ուզում էի ասել՝ որեւէ նոր բան, քան այն, ինչ հրապարակավ տարբեր առիթներով հնչեցրել եմ, չէր լինելու: Առաջինը պետք է ասեի, որ խորապես համոզված եմ՝ նախագահ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքը կիրառելը իրավական առումով անհիմն է, որովհետեւ նա այս ամբողջ ընթացքում պարզ ապացուցել է, որ ո՛չ արդարադատությանը խոչընդոտելու մտադրություն ունի, ո՛չ խուսափելու: Եվ սա իմ կարծիքը չէ, այլ այս գործոնն ընդունել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, ինչը կոնկրետ փաստ է: Լրագրողի հարցադրմանը, թե ունի՞ որեւէ փաստ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Քոչարյանն ազատության մեջ կարող է կա՛մ խուսափել, կա՛մ խոչընդոտել, ասաց՝ ոչ, չունենք այդպիսի փաստ, բայց մենք ենթադրում ենք, որ եթե լինի ազատության մեջ, ապա կարող է խոչընդոտներ լինեն: Կներեք, բայց ենթադրության հիման վրա իրավունքի նորմը չի կիրառվում, այդպես չի կարելի անել: Եվ երկրորդ՝ կա պետականաշինության հետ կապված խնդիրներ, քանի որ ՀՀ նախագահը միայն պաշտոնյա չէ, այլ՝ մեր պետության խորհրդանիշներից մեկն է: Միջպետական հարաբերություններում մեր պետության ղեկավարին դիմում են «Ձերդ գերազանցութուն, պարոն նախագահ», սա ձեւական դիմելաձեւ չէ, դարերի խորքից եկող լոկ դիվանագիտական էտիկետ չէ, այլ դրանով տվյալ ընդունող կողմը՝ ի դեմ նախագահի, իր հարգանքի տուրքն է մատուցում այդ պետությանն ու ժողովրդին, որին նա ներկայացնում է: Վերջիվերջո, նախագահը խորհրդանիշ է ու պատահաբար չէ Սահմանադրության մեջ գրված, որ նախագահը պետության գլուխն է եւ ներկայացնում է պետությունն ու ժողովրդին: Հետեւաբար իմ խորին համոզմամբ՝ առավել եւս որ որեւէ իրավական խոչընդոտ խափանման միջոցը փոխելու չկա, կալանքի տակ պահել նախագահին նշանակում է, ըստ էության, մեզանում պետական խորհրդանիշի նկատմամբ դրսեւորել անհարգալից վերաբերմունք կամ առնվազն սերմանել, նպաստել նման վերաբերմունքի: Ի դեպ, իմ երաշխավորման դիրքորոշումը կլիներ այսպիսին՝ անկախ նրանից, թե որ նախագահը կլիներ այնտեղ նստած, որովհետեւ խոսքը ինստիտուտի մասին է: Սա էի ուզում, որ հենց դատական նիստի ժամանակ արձանագրվեր՝ որպես մոտեցում: Ցավոք, այդ հնարավորությունը չտվեցին, ափսոսում եմ, բայց ունենք այն, ինչ ունենք:

- Թերեւս մնում է Ձեզ հաջողություն մաղթել՝ այսօրվա դատական նիստին ընդառաջ...

- Այսօր, իհարկե, կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց եթե Աննա Դանիբեկյանը ընդառաջի այս միջնորդություներին եւ խափանման միջոցը փոխի, շատ սխալ կլինի այն որակել, որպես ինչ-որ մեկի հաղթանակն ինչ-որ մեկի հանդեպ կամ հանրության մի հատվածի հաղթանակը մյուսի հանդեպ: Սա ամենավտանգավորը կամ ամենավատ եզրահանգումը կլինի, որը կարելի էր անել: Աննա Դանիբեկյանի նման որոշմամբ՝ ընդամենը կնշանակի, որ հաղթեց իրավունքը, ժողովրդավարությունը, իրավական պետություն կառուցելու ներհանրային ձգտումը: Հետեւաբար, եթե ասում եք՝ հաջողութուն, ոչ թե ինձ, այլ բոլորիս պետք է մաղթել: