Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Տիկին Մակունցը Պառլամենտը շփոթել է շուկայի հետ, մենք առեւտուր չենք անում, այն էլ մեր մանդատների. Անի Սամսոնյան

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններն ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի համար զարմանալի չեն, եթե Մակունցը չի նկատել կամ հերքում է, որ ԼՀԿ պատգամավորների վրա հարձակվել են եւ դա չի համարում սպառնալիք իրենց համար, ուրեմն չի կարող սպառանլիք տեսնել նաեւ Սասուն Միքայելյանի ելույթներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը՝ խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Տիկին Մակունցը Պառլամենտը շփոթել է շուկայի հետ. մենք առեւտուր չենք անում, այն էլ մեր մանդատների»,- ասաց պատգամավորը։

Անի Սամսոնյանն ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալը ԼՀԿ-ի համար հղի է շատ լուրջ, վնասակար, վտանգավոր հետեւանքներով.

«Քաղաքական ելույթ ունեցող ընդդիմության խմբակցության ղեկավարի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում ԱԺ ամբիոնի մոտ՝ նրա ելույթի համար։ Այսինքն՝ մեր կողմից եղած որեւէ քաղաքական ելույթ մեր գործընկերները կարող են համարել սադրանք, եւ դա իրենց իրավունք պիտի տա հարձակվել մեզ վրա, սրանից մենք այլեւս պաշտպանված չենք։

Մեր բացակայության ժամանակ նիստերի դահլիճում ելույթ հնչեց, որի ընթացքում մեզ փորձեցին վախեցնել ինչ-որ կառույցով, վախեցրին՝ եթե ձեզ հետ կլինեն ինչ-որ բաներ, ապա մենք դրա համար պատասխանատվություն չենք կարող կրել։ Այդ ամենը մեզ տալիս են հիմքեր՝ գնահատելու իրավիճակը շատ սթափ եւ հասկանանք, որ այդ նիստերի դահլիճում որեւէ քաղաքական ելույթ մեր կողմից կարող է իշխանության համար դիտարկվել սադրանք եւ մենք կարող ենք ենթարկվել հարձակման»։

ԼՀԿ պատգամավորը նշեց, որ իր ելույթներում ինքը որեւէ վիրավորական արտահայտություն չի անում. «Իմ ելույթներում ես որեւէ վիրավորական, որեւէ դատապարտելի արտահայտություններ չեմ անում, նախադասություններ չեմ անում, իմ ելույթներում ես փորձում եմ բարձրացնել հարցեր, որոնք շատ կարեւոր են քաղաքացիների համար, միշտ փորձում եմ, որպեսզի իմ խոսքը լինի թիրախային, անում եմ շեշտադրումներ, որոնք կարեւոր եմ համարում, եւ կարծես թե դրանք տեղ են հասնում, որի պատճառով էլ մենք փաստորեն կարող ենք ենթարկվել հարձակման խորհրդարանում»։