Ադրբեջանում ընդդիմադիր գործչին փակել են հոգեբուժարանում իշխանություններին քննադատելու համար
«Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ագիլ Գումբատովը, ով հարկադիր բուժման համար տեղափոխվել է Մաշտագա գյուղի Հանրապետական հոգեբուժարան, զանգահարել է տուն եւ հայտնել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:
Ինչպես Turan-ին հայտնել է նրա կինը` Այգուն Գումբատովան, Ագիլը պատմել է, որ իրեն անհայտ դեղեր են ներարկում, որոնց անունները չեն հայտնում: «Ես նրան ասել եմ, որ հրաժարվի դեղերից եւ ներարկումներից: Սակայն բուժումը բռնի կերպով է իրականացվում: Ագիլն ասաց, որ շատ վատ է իրեն զգում»,- պատմել է նրա կինը:
«Մի՞թե ամուսինս հոգեկան հիվանդ է, ինչու՞ են նրա հետ այդպես վարվում: Ինչու՞ են նրանք սպանում երեք երեխայի հորը: Եթե նրան շարունակեն այդպես «բուժել», նա պարզապես կմեռնի»,- ասել է Գումբատովան:
Թիվ 1 հոգեբուժարանում մեկնաբանություն ստանալու փորձն արդյունքներ չտվեց:
Սոցիալական ցանցերում երկրի ղեկավարությանը քննադատելուց հետո մարտի 30-ին Գումբատովին տեղափոխեցին հոգեբուժարան: Սակայն դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել: Դրանից հետո Գումբատովը սոցցանցերում պատմել էր իր կալանավորման հանգամանքների մասին եւ քննադատել էր հոգեբուժարանում տիրող իրավիճակը, հիվանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, սանիտարական սարսափելի պայմանները, վատ սնունդը: Հաջորդ օրը` ապրիլի 2-ին, նրան կրկին տեղափոխել էին հոգեբուժարան:
Իրավապաշտպանները Գումբատովի տեղափոխումը հոգեբուժարան որպես սովետական պրակտիկայի ռեցիդիվ են գնահատել, երբ նույն կերպ հետապնդում էին դիսիդենտներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...