Հաց ու սոխ ուտող իմ քայլականները սպառնում են
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Ազգային ժողովի նիստում, սպառնալից տոնով և ձայնը բարձրացնելով իր դժգոհությունն է արտահայտել առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին անդրադարձել է ընդամենը 2 տողով և սկսել է խորհուրդներ տալ թե զեկույցը կանանց մասով ինչ կառուցվածք պետք է ունենա` նշելով ձեռքբերումները՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից: Շարունակելով իր միտքը թուրքագետ պատգամավորը հավելել է, որ ինքը՝ որպես պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում է բավարար, բայց նրա զեկույցը գնահատում է անբավարար: Արման Թաթոյանը Arman Tatoyan հակադարձելով նշել է. «Ուրեմն, պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ եւ մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին»: Անգամ նախազգուշացումից հետո առ այն, որ իրեն չսպառնան, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արարատ Միրզոյանն Արման Թաթոյանին նկատողություն է արել անհանդուրժող վերաբերմունքի համար` առաջարկելով, որ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսել։ Ինչպիսի ցինիզմ:
Հ.Գ. Լռեցնելու հերթական փորձը ձախողվեց:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ