Հորդորում եմ պետական այրին Եկեղեցու մասին խոսելիս լինել զուսպ, չներկայացնել անհասցե, հիմնազուրկ մեղադրանքներ. քահանա
Մեր օրերում այս զգուշավորության գեթ մեկ կաթիլ չի պահպանվում, իսկ անզգույշ խոսքերն ու վարմունքը տարածվում են ԱԺ ամենբարձր ամբիոնից, մի վայր, որտեղ մտքին եկածն արատաբերելը կարող է մեծ հետեւանքներ ունենալ, իսկ անզգույշ խոսքը մեծ գայթակղության առիթ հանդիսանալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Համբարձում քահանա Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Իշխանավորները պիտի զգուշավոր լինեն իրենց խոսքերում ու գործերում, որովհետեւ ինչ խոսում են, ամենքը լսում են, եւ ինչ գործում են, ամենքն՝ իմանում» ահա այսպես է խրատում Պողոս Ադրիանապոլսեցին՝ իշխանավորներին կոչ անելով զգուշավորություն պահպանել։
Ցավոք, մեր օրերում այս զգուշավորության գեթ մեկ կաթիլ չի պահպանվում, իսկ անզգույշ խոսքերն ու վարմունքը տարածվում են ԱԺ ամենբարձր ամբիոնից, մի վայր, որտեղ մտքին եկածն արատաբերելը կարող է մեծ հետեւանքներ ունենալ, իսկ անզգույշ խոսքը մեծ գայթակղության առիթ հանդիսանալ։
Ահա այսպիսի անզգուշություն է դրսեւորում պարոն Ալեն Սիմոնյանը, երբ փորձում է պնդել, որ եկեղեցին անհատները չեն, ըստ երեւույթին, կասկածի տակ դնելով եկեղեցական նվիրապետությունը։ Եկեղեցու նվիրական, այսինքն՝ սրբազան իշխանությունը, որը շնորհվում է ի վերուստ՝ ձեռնադրության եւ օծման միջոցով, կասկածի տակ դնելը նույն է, որ հարվածես եկեղեցուն, փորձես խարխլել դրա հիմքերը։
ԱԺ-ն անհատական կարծիք հայտնելու վայր չէ, այլ երկրիս բարձր ամբիոն է, որտեղ կարծիքը այլեւս կարծիք չէ, այլ՝ ելույթ է ու պնդում, եթե մեկը չի տիրապետում իր խոսքի ճշմարտությանը, ավելի լավ է չխոսի, իսկ երբ խոսում է, իր հետեւից քանդելով կառուցողականությունը ու միասնականությունը, ապա սա քննադատելի է եւ առավել եւս, անհարիր բարձրաստիճան այրին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացնում է Առաքելական իշխանության հաջորդականությունը, որտեղ Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալներին շնորհված քրիստոնեական եկեղեցու իշխանությունը փոխանցվում է միմյանց: Այսպիսի հաջորդականությունն է մեր եկեղեցին դարդեդար ամուր պահել, հոգեխնամ առաքելություն իրականացրել բազմամիլիոն հայ հավատացյալներին։ Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունն առանց նվիրապեության անհնար է պատկերացնել, ու եթե ոմանք, իրենց իշխանություն կոչելով, հավատում են, որ դա հայոց պետականության հետ առնչություն չունի, ուրեմն չարաչար սխալվում են, որովհետեւ բոլոր տեսակի սխալ վարմունքներն ուղիղ անդրադարձ են ունենալու մեր ապագա սերունդների, նրանց ինքնության պահպանության վրա։
Խորհուրդ կտամ պարոն Ալեն Սիմոնյանին չխոսել եւ առավել եւս գնահատականներ չտալ Հայոց Եկեղեցու վարկանիշի մասին․ հավատացնում եմ ձեզ՝ այն ինչ տեսանք այս օրերին, չի խոսում ձեր փայլուն գործելակերպի մասին։ Ամեն օր մենք մտահոգվում ենք, որովհետեւ այս ծանր օրերին, երբ ձեր մատնանշած «հեղինակազրկված» եկեղեցին լծված է սոցիալական խնամք իրականացնելով եւ փորձում է ամեն կերպ աջակցել իր հավատավոր հոտին, դուք հապճեպ ընդունում եք օրինագծեր, որոնք ձեր կառավարության հաշվով մեզ մտածելու տեղիք են տալիս։
Հորդորում եմ պետական այրին զգույշ լինել իր խոսքում, Հայ Եկեղեցու մասին խոսելիս լինել զուսպ, չներկայացնել անհասցե, հիմնազուրկ մեղադրանքներ։
Հեռու մնացեք Հայ Եկեղեցուց․ դա կարող է մեծապես վնասել մեզ բոլորիս»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ