Ո՞րն էր Էդմոն Մարուքյանի Արցախ այցի նպատակը. Նա պարզաբանել է
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ` ես եւ Մանե Թանդիլյանն այցելել ենք Արցախ. այցի նպատակն էր մինչեւ Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին եւ մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի եւ մեր համագործակցության համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Մայիսի 10-ին եւ 11-ին հանդիպել ենք նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:
Արցախի ԱԺ նախագահն էլ իր հերթին խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ բարձր գնահատեց այն եւ համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների մակարդակում:
ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ նրա տեղակալ Վահրամ Բալայանը եւ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել ենք հոգեւոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգեւոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։
Ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել ապագա համագործակցությանն առընչվող հարցեր»:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո