Ո՞վ է ասել, որ իշխանական թևն ընտրյալ է. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․
«Վերջին օրերին վարչապետից սկսած, ԱԺ պատգամավորներով ավարտած, իշխանական թևը խոսում է իրենց հասցեին հնչող սպառնալիքների և հայհոյանքախառը մեկնաբանությունների մասին։ Ուզում եմ որոշոկի «անէության թմբիրից» հանել հարգելի իշխանավորներին ու ևս մեկ անգամ ընդգծել, որ յուրաքանչյուր օր ես՝ մենք, ենթարկվում ենք շատ ավելի մեծ հոգեբանական ճնշման, հնչում են շատ ավելի նողկալի հայհոյանքներ ու սպառնալիքներ հենց Ձեր իշխանության աջակիցների ու համակիրների կողմից, էլ չեմ խոսում այն ֆեյքերի համակարգված աշխատանքի մասին, որին ականատես եմ լինում յուրաքանչյուր անգամ, օրինակ, քաղաքային իշխանության թերությունն ընդգծելուց հետո։
Այդ հայհոյանքներն ու սպառնալիքները երկուստեք անընդունելի և դատապարտելի են։ Բայց գեթ մեկ անգամ, որևէ մեկիդ շուրթերից չլսեցի, որ դատապարտեիք ընդդիմախոսի հասցեին հնչած որևէ հայհոյանք, որոնք ամենօրյա բնույթով հնչում են, օրինակ, իմ և ընտանիքիս հասցեին։ Երբ սթափ կնայեք ու կվերագնահատեք՝ ու՞ր է հասել ատելության մթնոլորտն ու ամենաթողությունն այս զգայուն դաշտում, այն ժամանակ ես կհարգեմ Ձեր ցանկացած խոսք ու պայքարի միջոց՝ իրավիճակը շտկելու համար։
Արման Թաթոյանը բազմիցս վերջին շրջանում խոսել է ատելության խոսքի, լարված իրավիճակի և այս նողկալի և անթույլատրելի դրության մասին։ Իսկ ո՞վ է ասել, որ Մարդու Իրավունքների Պաշտպանը պետք է խոսի ու դատապարտի միայն իշխանության հանդեպ բռնությունը։ Ո՞վ է ասել, որ իշխանական թևն ընտրյալ է և միայն նրանց իրավունքները պետք է ընդգծել, կամ իշխանական կանայք ավելի խոցելի են, քան ես»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...