Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Նախագահը հստակ տեսնում է օրենքում առկա ականները, բայց վարանում է գործադրել սահմանադրական լիազորությունները. Չալաբյան

Նախագահը հստակ տեսնում է օրենքում առկա ականները, բացահայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազորությունները՝ պայթյունները կանխելու համար: Այս մասին Facebook-իիր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Ստորեւ ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին" օրենքը։ Մեր կուսակցությունը եւ ես անձամբ, այդ օրենքի նախագծի ի հայտ գալու պահից, հետեւողականորեն պայքարել ենք ներկայացված տեսքով նրա ընդունման դեմ, համարելով, որ կոռուպցիայի եւ հանցագործության դեմ պայքարի քողի տակ, այն կարող է հարվածել բազմաթիվ անմեղ մարդկանց, որոնք որեւէ հանցագործություն երբեւիցե չեն գործել, եւ ակամա մեղավոր են դարձել հիմա, քանի որ որպես բարեխիղճ գնորդ, գույք են ձեռք բերել այն տարիներին, երբ դրա միջոցների հավաստագրումը ոչ ոքից չէր պահանջվում։

Նախագահը, ստորագրելով այս չարաբաստիկ օրենքը, զուգահեռ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ոչ միայն ընդունել է մեր բերած փաստարկները, այլեւ դրանց ավելացրել է նորերը՝ մասնավորապես նշել է, որ այս օրենքը իրավապահ մարմինների ձեռքում կարող է դառնալ կոռուպցիայի եւ կամայականության գործիք։

Նա նաեւ նշել է, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական եւ մասնագիտական հանրության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ եւ անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաեւ տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի եւ ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության եւ հետեւանքների վերաբերյալ:

Դրանով հանդերձ, նախագահը տարօրինակ որոշում է կայացրել այդ օրենքը ստորագրել, թեեւ շատ ավելի տրամաբանական կլիներ՝ ներկայացված հիմնավորումների ծանրության ներքո, հրաժարվել այն ստորագրելուց, եւ ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը եւ նրանով երաշխավորված մարդու հիմանարար իրավունքներին։

Ես ծայրահեղ հիասթափված եմ Նախագահի այդպիսի որոշմամբ՝ մի բան է, երբ այսպիսի օրենք ընդունում է իր քաղաքական կարճատեսությամբ եւ նեոբոլշեւիկյան հակումներով հայտնի գործող քաղաքական մեծամասնությունը, լրիվ այլ բան է, երբ այն ստորագրում է տարեց, փորձառու, եւ «աշխարհ տեսած» երկրի նախագահը, որը հստակ տեսնում է այս օրենքի մեջ դրված ականները, բացահայտ նշում է դրա մասին իր հայտարարության մեջ, սակայն վարանում է գործադրել իր սահմանադրական լիազորությունը՝ կանխելու այդ ականների հնարավոր պայթյունները։

Մենք շարունակելու ենք պայքարել նրա համար, որպեսզի այս օրենքը փոփոխվի, եւ նրա գործողությունը սահմանափակվի միայն իրական հանցագործների դեմ պայքարով։ Դրա հնարավորությունները, նույնիսկ Նախագահի ստորագրելուց հետո, կան, եւ մենք դրանք լիարժեք օգտագործելու ենք։ Համոզված եմ, որ մեր քաղաքացիների օգնությամբ, մենք տեսանելի ապագայում կհասնենք դրան, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ գործընկերներին, որոնք այս ընթացքում սկզբունքային պայքար մղեցին այս օրենքի ընդունման եւ ստորագրման դեմ՝ այն առնվազն հնարավորություն տվեց հասարակության համար բացահայտել այս օրենքի վտագները, եւ հիմքեր նախապատրաստեց դրանք հետագայում չեզոքացնելու համար»: