Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

«Նոր» արտաքին քաղաքականության պերճանքը եւ թշվառությունը. Ավետիք Չալաբյան

Անցած շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքը ստվերեց այն բովանդակային քննարկումները, որոնք շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի շրջանակներում, այնինչ դրանցից ոմանք շատ ավելի կարեւոր են իրենց էությամբ, եւ հատուկ անդրադարձ են պահանջում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Մասնավորապես, մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի արտաքին քաղաքականությունը, քանի որ առանց նրա, շատ դժվար է զուտ ռազմական միջոցներով անվտանգություն եւ խաղաղություն ապահովել մեր գերլարված տարածաշրջանում։

Ելույթ ունենալով այս թեմայով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդած ժամանակաշրջանում, իր գլխավորած կառավարությունը ոչ թե պարզապես զարգացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ փաստացի նոր արտաքին քաղաքականություն է ստեղծում, հենվելով Հայաստանի ինքնիշխանության եւ շահերի նորովի գիտակցության վրա։ Կարելի էր եզրակացնել, որ այդպիսի քաղաքական նորարարությունը պետք է մեզ շոշափելի դրական արդյունքներ բերած լիներ, բայց իրականում, ոչ միայն այդ արդյունքները այդքան էլ տեսանելի չեն, այլեւ որոշ ուղղություններով ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում լարվածության մասին արդեն բազմիցս է խոսվել, Հաղթանակի տոնակատարության ընթացքում երկրների ղեկավարների միջեւ շփման բացակայությունը եւս մեկ անգամ դա հաստատեց, բայց այնպես չէ, որ հարաբերությունները մեր այլ ավանդական գործընկերների հետ էապես բարելավվել են, կամ նոր ազդեցիկ գործընկերներ են հայտնվել։

ԱՄՆ հետ հարաբերություններում վիճակը առկախված է։ Մի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող օժանդակության ծավալը, մյուս կողմից դադարեցրել է Արցախի Հանրապետությանը ավանդաբար տրամադրվող օժանդակությունը։ Մի կողմից, անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր ընդունեցին, մյուս կողմից, գործադիր իշխանության մակարդակով, շփումը պրակտիկորեն բացակայում է, եւ որեւէ համատեղ քաղաքական օրակարգ մինչեւ հիմա չի ձեւավորվել։ Չինաստանի հետ, որը խոշորագույն խաղացողն է մեր մայրցամաքում, անցյալ տարի մայիսին ստորագրվեց մուտքի արտոնագրերի ազատականացման պայմանագիրը, սակայն քաղաքական երկխոսությունը դրանից հետո փաստացի կանգ է առել։ Մեր ավանդական գործընկեր համարվող Իրանի դեպքում, որի հետ մենք մշտապես ունեինք տնտեսական եւ քաղաքական համագործակցության ծավալուն օրակարգ, անցած տարի պրատիկորեն եւս որեւէ առաջընթաց չի գրանցվել։ Ցանկը կարելի է շարունակել, բայց թերեւս բացառությամբ Եվրոպական Միության, որն անցյալ տարի որոշակիորեն ընդարձակել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը, որեւէ այլ ուղղությամբ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չկա, եւ դա նույնիսկ ակնհայտ է դառնում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի ուսումնասիրությունից։

Սա չի կարող պարզապես զուգադիպություններով բացատրվել։ Հաշվի առնելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության անձնակազմը անցած տարվա ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել, ետընթացի պատճառները այլ տեղ է պետք փնտրել։ Իմ տպավորությամբ, հիմնական խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած անհետեւողական քաղաքականությունն է, զուգորդված սեփական ուժերի եւ կարեւորության գերագնահատմամբ, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ անտակտության ակնհայտ դրսեւորումներով։ Վերջինի օրինակները բազմաթիվ են՝ գեներալ Յուրի Խաչատուրովի սկանդալային հետկանչը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից, ՌԴ նախագահի ոչ պատճաշ ընդունելությունը ԵԱՏՄ Երեւանի հոկտեմբերի գագաթնաժողովում, մինչ այդ Պեկինում ապրիլին տեղի ունեցած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» կարեւորագույն գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության անլուրջ մակարդակը, Իրանի հասցեին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի հնչեցրած անպատասխանատու մեղադրանքները, Վենետիկի հանձնաժողովի հասցեին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, եւ այդպես շարունակ։

Այս ամենը կարելի է հիմա խրոխտ տեսքով անվանել Հայաստանի ինքնիշխանության դրսեւորումներ, սակայն դրանց արդյունքում մեր ինքնիշխանությունը դույզն ինչ չի ամրապնդվել, փոխարենը Հայաստանի իշխանությունները ձեռք են բերել կամակոր եւ անբարեհույս գործընկերների հեղինակություն, եւ վերջերս դրա մասին խոսակցությունները արդեն բացահայտ բնույթ են ստացել։ Իրականում, գործող իշխանությունը, հստակ ռազմավարությամբ, նպատակասլաց եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն կառուցելու փոխարեն, արտաքին հարաբերություններում պրոյեկտում է իր վիճելի եւ խնդրահարույց ներքաղաքական օրակարգը, եւ դա տարբեր ուղղություններով բերում է հակասությունների եւ խնդիրների կուտակման։ Հաշվի առնելով, որ երկկողմ հարաբերությունները հիմնական գործընկերների հետ անմիջականորեն ազդում են նաեւ Արցախյան կարգավորման բանակցությունների վրա, զարմանալի չի, որ վերջին շրջանում մենք այնտեղ ոչ միայն որեւէ առաջընթաց չենք տեսնում, այլեւ տեղի են ունենում մեր համար ակնհայտորեն անբարենպաստ զարգացումներ։

Եթե չլիներ Արցախի հարցը եւ համավարակով պայմանավորված աննախադեպ ճգնաժամը, այս ամենին կարելի կլիներ դիմանալ, եւ այս իշխանության բնականոն փոփոխությունից հետո, ապագայում աստիճանաբար բարելավել հարաբերությունները մեր գործընկերների հետ, որոնք, ի վերջո, անկախ պահի իշխանություններից, արժեւորում են հարաբերությունները Հայաստանի եւ հայության հետ։ Արցախի հարցը եւ համավարակը, սակայն, այս ամենին լրացուցիչ սրություն են հաղորդում, եւ պահանջում են ավելի կտրուկ քայլեր՝ կանխելու հնարավոր անշրջելի կորուստները։ Այս իշխանությունը արդեն սպառել է թե ներսում, թե դրսում իր քաղաքական «մեղրամիսը», ուստի կամ առաջիկայում իր մեջ ուժ ու կարողություն կգտնի շտկելու իր արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ հասարակությունը ստիպված կլինի հրաժարվել նրա հետագա ծառայություններից եւ ձեւավորել այնպիսի իշխանություն, որը համարժեք կլինի երկրի առջեւ ծառացած իրական մարտահրավերներին։