Ֆեյքային դուխով եւ հպարտ նոր գրոհ
Սոցիալական ցանցերում ագրեսիվ եւ անմակարդակ ֆեյքերը նոր գրոհ են սկսել կառավարության ղեկավարից տարբերվող եւ կառավարության ղեկավարի ազդեցությունից դուրս գտնվող քաղաքական գործիչների, քաղաքագետների, լրագրողների, հրապարակախոսների, բոլորի դեմ:
Ամենայն հավանականությամբ, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում հայտնված Ստյոպա Սաֆարյանի շաբաթներ առաջ արած գրառում-կոչը ֆեյքերին իր ազդեցությունն ունեցել է:
Այժմ ֆեյքերը կրկին շատ ակտիվ են եւ ագրեսիվ: Հայհոյանքներ, անեծքներ, սպառնալիքներ, ինչպես նաեւ հիացական գրառումներ իրենց առաջնորդի մասին: Այս ամենը զզվելի է եւ վտանգավոր:
Էդմոն Մարուքյանը եւ Անի Սամսոնյանը վերջին օրերին այնքան անեծք եւ հայհոյանք, միաժամանակ սպառնալիք ստացան, որ չի տեղավորվում բանականության շրջանակներում: Ընդ որում, նրանք ոչ միայն հայհոյանքների եւ սպառնալիքների են արժանանում իրենց էջերում, այլ ցանկացած լուրի տակ, որտեղ նշված է իրենց անունները:
Լեւոն Քոչարյանը իր որդիների հետ տեսանյութ է տեղադրել ֆեյսբուքում, որտեղ մանուկներին բացատրում է, թե ինչպես է ազատագրվել Շուշին, բայց ֆեյքերը կորցրած բարոյականության բոլոր նորմերը կրկին հայհոյանքների եւ անեծքների տարափ են թափում:
Ինչպես չհիշես այն անեծքները եւ հայհոյանքները, որ ստացավ Արթուր Վանեցյանը, երբ լրատվամիջոցները գրեցին, որ նա երեխա է ունեցել:
Քաղաքագետները, քաղաքական գործիչները, մյուսները, ովքեր ֆեյսբուքում գրառում են անում, քննադատելով կառավարությանը, անմիջապես ենթարկվում են հարձակման: Կարելի է ենթադրել, թե որքան գումար է ծախսվում ֆեյքային «բանակը» պահելու համար:
Բազմաթիվ անգամ կառավարությանը կոչ է արվել դադարեցնել ֆեյքային գրոհները, դադարեցնել ֆեյքերի բուծումը, բայց ֆեյքերը կան եւ շարունակում են պղտորեն ոչ միայն սոցիալական ցանցերի, այլ նաեւ երկրի մթնոլորտը:
Այսքանից հետո խոսել երկրի առաջընթացի եւ զարգացման մասին ավելորդ է: Եթե կառավարող ուժը նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում է գործում նույն ոճով եւ ոգով, ապա նրանցից այլեւս որեւէ սպասելիք չի կարելի ունենալ:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում