Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Շուշիի ազատագրումը թույլ է տվել Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից. Արցախի ԱԳՆ

Մայիսի 9-ը ամենանշանակալից ամսաթվերից մեկն է արցախցիների համար: Այսօր մենք անսահման երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր, Հայրենական մեծ պատերազմի տարիներին անցնելով անմարդկային փորձությունների միջով, անմահ սխրանք են գործել ֆաշիզմի դեմ պայքարում` հանուն խաղաղության եւ ապագա սերունդների ազատության: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արցախի բնակչության մեկ երրորդը զորակոչվել է բանակ կամ ինքնակամ մեկնել ռազմաճակատ: Նրանց կեսն այդպես էլ չի վերադարձել: Մենք անհատուցելի պարտք ունենք բոլոր նրանց առջեւ, ովքեր իրենց զոհաբերելով, ավելի են մոտեցրել հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը: Նրանց սխրանքն ու անձնուրաց ջանքերը, քաջությունն ու տոկունությունը մեզ համար հայրենիքին ծառայելու լավագույն օրինակ են։

Տասնամյակներ անց Արցախի ժողովուրդը կրկին ստիպված եղավ անցնել դժվարագույն փորձությունների միջով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված տոտալ բնաջնջողական պատերազմի ընթացքում: Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման շնորհիվ, որը ստեղծեց կենսունակ պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով՝ ներառյալ մարտունակ բանակը, ինչպես նաեւ ողջ աշխարհի հայերի աջակցությամբ հնարավոր եղավ ետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան: 1992 թ. մայիսի 9-ը եւս մեկ փառահեղ էջ դարձավ Արցախի պատմության մեջ: Այդ օրը Շուշին ազատագրվեց ադրբեջանական զինված կազմավորումներից: Հայկական մշակույթի կենտրոններից մեկը հանդիսացող քաղաքն Ադրբեջանը վերածել էր ռազմական հենադաշտի, իսկ քաղաքի եկեղեցիները՝ զինամթերքի պահեստների:

Շուշիից եւ ադրբեջանական այլ կրակակետերից մշտական հրետակոծությունները հանգեցնում էին բազմաթիվ զոհերի հայ խաղաղ բնակչության շրջանում: Հատկապես ծանր պայմաններում էր հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ մինչ այդ կենտրոնացած էր մինչեւ 70 հազար մարդ: Ինտենսիվ գնդակոծության արդյունքում ոչնչացվել էին բնակչության կենսագործունեության օբյեկտները: Շրջափակման մեջ գտնվող Արցախի քաղաքացիներին, ովքեր բազմաթիվ ամիսներ շարունակ պաշարման մեջ էին գտնվում, ամսական տրվում էր ընդամենը մինչեւ 400 գրամ ալյուր: 1991-1992 թթ. խստաշունչ ձմռանը Ստեփանակերտի բնակիչները ստիպված էին թաքնվել նկուղներում՝ առանց էլեկտրականության, ջրի, ջեռուցման եւ նվազագույն կենսապայմանների։ Նորածինների եւ տարեցների շրջանում գրանցվել են ցրտահարության եւ հիպոթերմիայից ու սովից մահվան բազմաթիվ դեպքեր։

Շուշիի ազատագրումը ոչ միայն կարեւոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաեւ՝ ռազմական եւ ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը եւ Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Արցախը Հայաստանին կապող «Կյանքի ճանապարհի» բացումը: Այսօր մենք խոնարհվում ենք նահատակված մարտիկների լուսավոր հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով կատարել են այս սխրանքը եւ, առանց որեւէ չափազանցության, փոխել պատմության ընթացքը:

Խորապես խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման օրը նշվում է արցախցիների անվտանգության եւ խաղաղ զարգացման գրավականը հանդիսացող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա հետ մեկտեղ: Մարտունակ բանակի ստեղծումը Արցախի անկախ պետականության կերտման գործընթացում ամենալուրջ նվաճումն է։ Պատերազմի թեժ շրջանում ստեղծված պաշտպանության բանակի շնորհիվ հնարավոր դարձավ պաշտպանել Արցախի ժողովրդի կյանքի, ազատության եւ արժանապատվության իրավունքը:

Շուշիի ազատագրումը դարձել է դարակազմիկ իրադարձություն, որը օրինական հպարտության զգացում է առաջացնում ողջ հայ ժողովրդի մոտ. այն որպես հիշեցում եւ նախազգուշացում է ծառայում նրանց համար, ովքեր սպառնում են նոր պատերազմ սկսել՝ նպատակ ունենալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով:

Շուշիի ազատագրումը նաեւ նախադրյալներ է ստեղծել Արցախի պատմական մայրաքաղաքի հարուստ մշակութային ժառանգության վերածննդի գործընթացը սկսելու համար, որը ադրբեջանական իշխանությունները հետեւողականերոն ոչնչացրել են 1920 թվականից ի վեր` փորձելով մեկընդմիշտ ջնջել քաղաքի հայկական ծագման հետքերը: