Պատկերացնո՞ւմ եք՝ անգամ ամենաօդիոզները Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց թույլ տային այդպես պահել. Ն. Սամսոնյան
Սասուն Միքայելյանը ցույց տվեց, թե այսօր այս իշխանության դեմքն ինչպիսին է։ Այս մասին մայիսի 8–ին ֆեյսբուքյան լայվով ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
«Նիկոլ Փաշինյանը չի եղել մի հարթակ, որից չխոսի եւ չասի, որ այս պառլամենտը որակապես լրին այլ պառլամենտ է, այնքան խելացի մարդիկ կան, բոլորը երիտասարդներ են, Շմայսներ չկան, հայհոյողներ չկան։ Պարզվեց, որ այո, այս պառլամենտը որակապես լրիվ ուրիշ պառլամենտ է, այն ավելի վատն է, քան երբեւէ եղածները։ Մենք գործ ունենք խուժան, քուչի մակարդակի, բեսեդկի մակարդակը ԱԺ-ի հետ։ Սրանից ներքեւ չկա։ Երկրի առաջին դեմքի ներկայությամբ մարդիկ իրար խփում են։ Ու ոչ մի քանի հոգի։ Պատկերացնո՞ւմ եք, որ անգամ ամենաօդիոզ կերպարները Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց թույլ տային պահել այնպես, ինչպես այսօր պահեցին Նիկոլի ներկայությամբ երկու խմբակցության ներկայացուցիչներ։
Քիչ ա խփում են իրար, քֆուրները տալիս են, Էդմոնի խմբակցության պատգամավորներից մեկը գնում է, անվտանգության աշխատողներին ասում է՝ եկեք, իրար ծեծում են, անվտանգության աշխատողները կանգնած են։ Ի՞նչ անեն, գիժը ներսն ա, գժի դիմաց իրար ծեծում են, մինչեւ չասի, չեն կարող գալ։ Չեն կարողանում բաժանել, մեկ էլ հեռվից գալիս է Ղալումյանը, Նիկոլի ընկերը։ Հետեւից Էդմոնին խփում է, մյուս կողմից գալիս է «Թրանսփարենսիի» Արտակը։ Ձեզ թրանսփերենսիում դա են սովորեցնո՞ւմ, դա՞ է ձեր թափանցիկությունը, դա՞ է ձեր տղամարդկությունը։ Եթե դուք խղճի խայթ ունենայիք, ոչ միայն ձեր տեղից չէիք հելնի, այլեւ հելնելուց հետո, մանդատներդ վաղուց դրել էիք։ Մեջքից խփողը երբեք, որեւէ տեղ ծափահարությունների չի արժանանում»,– ասաց նա։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...