Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստտում հայտնեց, որ ՔԿՀ–ի խցում մենակ է մնում` իր ցանկությամբ, սակայն ապահովագրված չէ կորոնավիրուսով վարակվելուց։
«ՔԿՀ–ի աշխատողների 80 տոկոսը մեկ օր աշխատում, 3 օր ազատ է լինում, և ոչ ոք չի կարող վերահսկել ազատ օրերին նրանց տեղաշարժը։ Նրանց 90 տոկոսը երիտասարդ են, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում կարող է հիվանդությունը նաև առանց ախտանշանների ընթանալ»,–ասաց Քոչարյանը։
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի` ինքը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 70 մարդու հետ է շփում ունենում։ Քոչարյանը նշեց` ՔԿՀ անձնակազմը փորձում է պահել կարանտինային պայմանները, սակայն շենքային պայմանները համապատասխան չեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պայմաններին։
Երկրորդ նախագահը հայտնեց նաև, որ իր ուտելիքն էլ դրսից ինչ–որ կազմակերպություն է մատակարարում, որը նույնպես չի վերահսկվում։
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ։ Եթե սա նորմալ է, ուրեմն թող այսպես մնա, ի՞նչ ասեմ»,–ասաց Քոչարյանը։
Այսօր դատարանում Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ ներկայացվեցին։ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես եկան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով։
Նախկին վարչապետները դատարան եկան. Քոչարյանին ազատ արձակելու հարցն է քննարկվում
Նրա պաշտպան Հայկ Ալումյանն էլ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու կամ կալանքի փոխարեն գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեց։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։
Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Լուրեր էին շրջանառվում, որ նա չի ներկայանա այսօրվա դատական նիստին, քանի որ պետք է վիրահատվի։ Սակայն երեկ նրա որդին` Լևոն Քոչարյանը, հայտարարել էր, որ հայրը կներկայանա դատական նիստին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել