Փաշինյանի ֆանտաստիկ խոստումները խոպանչիներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ԱԺ-ում անդրադարձել է նաև հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների սոցիալական շատ մեծ խնդրին, քանի որ վերջիններիս 90 տոկոսը կորոնավիրուսի պատճառով մնացել է Հայաստանում, իսկ մեկնածների մեծ մասն էլ այնտեղ անգործ են մնացել...
Անդրադառնալով այս թեմային` Փաշինյանը նշել էր, որ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական համակարգի ավելի քան 100 օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին: «Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Եվ ոչ միայն այս տարի, այլև՝ մյուս...»,-հայտարարել էր վարչապետը... Խոպանչիների խնդրի վերաբերյալ այսպիսի պատասխան կարող էր տալ միայն խնդրից անտեղյակ, դեմագոգ կամ ստախոս մեկը...
Մի քանի հարց վարչապետին...
Հետաքրքիր է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ավելի քան 100 օբյեկտներ հիմնանորոգելու կամ կառուցելու համար աշխատանքի տեղավորել 200-250 հազար ամեն տարի Ռուսաստան մեկնող մեր քաղաքացիներին... Ընդհանրապես, իշխանությունները հաշվարկե՞լ են, թե որքան աշխատող է անհրաժեշտ այդ օբյեկտները վերանորոգելու կամ կառուցելու համար... Համոզված եմ՝ շատ քիչ վերը նշված թվից...
Կամ իրեն ո՞վ է ասել, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները միայն շինարարներ են... Ամեն տարի ՌԴ խոպան են մեկնում տասնյակ հազարավոր վարորդներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք առնչություն չունեն շինարարության հետ... Իսկ նրանց աշխատանքի և ապրուստի մասին ո՞վ է մտածելու... Թե՞ դա Հայաստանի իշխանություններին չի էլ հետաքրքրում...
Խոպանչիների հիմնական մասը ՌԴ մեկնում են մարտի սկզբից և վերադառնում դեկտեմբերին ու արդեն ապրիլից հիմնական մասն արդեն Հայաստան են ուղարկում տրանսֆերտներ... Արդեն երկու ամսից ավելի է` այդ մարդիկ անգործ նստած են տանը, իսկ Փաշինյանի ազդարարած աշխատանքը սկսվելու է մեկ-երկու ամսից ոչ շուտ... Ստացվում է՝ ևս երկու ամիս պետք է անգործ նստեն տանը... Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ մարդիկ և իրենց ընտանիքներն ապրելու այդ ամիսներին... Էլ չեմ ասում ՌԴ-ի հետ համեմատ շատ ցածր աշխատավարձերի մասին... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատատեղ և այս ճգնաժամային ժամանակահատվածում սպասվում է գործազրկության աճ, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանը աշխատանքի տեղավորելու 200-250 հազար անգործ մնացած խոպանչիներին...
Փաշինյանի` խոպանչիներին այդ պահին տրված, բայց չկատարված խոստումները միևնույն է շատ լուրջ խնդիր են իշխանությունների համար, քանի որ մարդիկ իրենց կենցաղի և ապրուստի վրա են զգալու գործազրկության հետևանքները՝ իրենց համար բացահայտելով, որ երկրի վարչապետը սովորական ստախոս է...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ