Ռումինիայում հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ չնայած նրան, որ կառավարությունն արդեն չեղյալ է հայտարարել սկանդալային հրամանը, որն առաջացրել է բողոքի ցույցերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կիրակի օրը Ռումինիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել որոշումը, որով քրեական պատասխանատվությունից ազատվում էին 200 հազար ռումինական լեյից (47,5 հազար դոլար) պակաս վնասով կոռուպցիայի համար մեղադրված պաշտոնյաները:
Ռումինիայի բնակիչները, սակայն, կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանց մոտ մտավախություններ են առաջացնում հրամանը խմբագրելու և այն խորհրդարանի հաստատմանն ուղարկելու կառավարության ծրագրերը:
Արդեն վեցերորդ օրն անընդմեջ անցկացվող ցույցի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:
«Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ Բուխարեստում և այլ ռումինական քաղաքներում բողոքի ակցիաներին մասնակցում է ընդհանուր առմամբ մոտ 500 հազար մարդ:
Բողոքի ակցիաները Ռումինիայում ամենամեծն են դարձել 1989 թվականին կոմունիստական ռեժիմի անկման ժամանակներից ի վեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը