Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

Եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում. Չալաբյանը՝ Փաշինյանին

Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, եւ Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ. դիմելով բառախաղի եւ տարբեր հնարքների, վարչապետ Փաշինյանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մեկին չտվեց, այնուամենայնիվ արեց մի շարք ուշագրավ պնդումներ, որոնք ծնում են նոր հարցեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փորձեմ ստորեւ դրանցից մի քանիսը ձեւակերպել պարոն Փաշինյանի համար, ենթադրելով, որ վաղ թե ուշ այդ հարցերին թե ինքը, թե հնարավոր հաջորդողները, պետք է առերեսվեն՝

ա) խոսելով բանակցությունների ընթացքի մասին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն մանդատ է տվել բանակցելու Արցախի հարցում, եւ ինքը կբանակցի ինչպես հարմար կհամարի, իսկ երբ ընդունելի արդյունք ստանա, կներկայացնի այն Ազգային ժողովին եւ ժողովրդին։ Ես դեռ 2018 թ․ դեկտեմբերին գրել եմ դրա մասին, եւ ցանկանում եմ հարցս կրկնել հիմա՝ պարոն Փաշինյան, ո՞րն է այն ընդունելի եւ ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա, եւ որը ստանալու դեպքում Դուք պատրաստ եք բաց ճակատով վերադառնալ մեր ժողովրդին։

Ի տարբերություն Ձեզ, բանակցությունների հակառակ կողմը պարբերաբար կրկնում է իր ցանկալի արդյունքը, եւ երբեք դա չի փորձում թաքցնել բառերի հետեւում՝ ժամանակն է, որ Դուք էլ բացեք խաղաքարտերը, եւ գծեք Ձեր կարմիր գծերը։

բ) Պարոն Փաշինյանը խուսափեց պատասխանելուց, թե արդյոք բանակցային սեղանին փուլային թե փաթեթային կարգավորման փաստաթուղթ է դրված։ Սակայն դրա մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են համանախագահները, եւ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, եւ մեր արտգործնախարարի արձագանքը այդ իմաստով առանձնապես այլեւս երկընտրանքի տեղիք չեն թողնում՝ խոսքը գնում է փուլային կարգավորման մասին, հիմնված երեք սկզբունքների եւ վեց հիմնական տարրերի վրա, հարցը ընդամենը փուլերի բովանդակության եւ տարրերի համակցության մասին է։

Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ փուլային կարգավորման այս տրամաբանությամբ, ի՞նչպիսի տարբերակ եք Դուք պատկերացնում, որը կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի, եւ մասնավորապես նրա Արցախյան հատվածի համար։ Եվ եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում։

գ) Պարոն Փաշինյանը նորից կրկնեց իր այն միտքը, որ ցանկացած բանակցային լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդների համար։ Քանի որ մինչ այժմ պատմության մեջ հայտնի էին հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները, ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ ինչ ինքը նկատի ունի «Արցախի ժողովուրդ» հասկացության տակ, եւ արդյոք այն իր պատկերացմամբ որեւէ կերպ տարբերվում է հայ ժողովրդից։

դ) Պարոն Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը եւս հակված է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպես եւ թերեւս մեր համաքաղաքացիներից շատերը, հետեւելով նրա տարբեր հայտարարություններին վերջին մի քանի տարիների ընթացքում, եւ մասնավորապես Մյունխենում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, այդպիսի տպավորություն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինյանը, շփվելով նրա հետ փակ դռների ետեւում, գուցե այլ կարծիք ունի։

Համապատասխանաբար, ցանկանում եմ հարցնել` պարոն Փաշինյան, ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը եւս ձգտում է բանակցային ճանապարհով խաղաղ եւ արդարացի լուծման, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին հայտարարությունները միջազգային հանրությունից «պատերազմի իրավունք» ստանալու մասին։

ե) Պարոն Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները լավ են եւ բարձր մակարդակի վրա են գտնվում, այս պնդումը հատուկ կարեւորվում է նույն Արցախյան բանակցությունների համատեքստում։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ անցյալ տարվա հոկտեմբերին Երեւանում կայացած ԵԱՏՄ հիշարժան համաժողովից հետո, որն ավարտվեց Զվարթնոց օդանավակայանում ՌԴ նախագահի հետ հապճեպ կազմակերպված հանդիպմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ ինչպիսի՞ դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խոսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ հարաբերությունների լավ մակարդակը։

Այսքանով հարցերս առայժմ սահմանափակեմ։ Թեեւ պարոն Փաշինյանը փորձում է մինչեւ վերջ պահպանել անորոշությունը բանակցային գործընթացի շուրջը, իրականությունը այն է, որ այս հարցերից եւ ոչ մեկից ոչ նա, ոչ էլ Հայաստանի ցանկացած այլ ղեկավար, չի կարող խուսափել, եւ որքան շուտ դրանց պատասխանները տրվեն, այնքան մեր բանակցային դիրքերը ավելի ամուր կլինեն, այնքան ժողովուրդը՝ ավելի համախմբված եւ վճռական, եւ այնքան վերջնական արդյունքը՝ մեզ համար ավելի նպաստավոր»: