Փաշինյանն ու Մնացականյանը հաստատեցին՝ Լավրովը ճիշտ է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նման կոնկրետ պատասխաններ չտվեց...
Փաշինյանի պատասխաններն իբրև տեսլականներ էին այդ հարցի վերաբերյալ, ինչը սակայն, ինչպես տեսնում ենք, չի համապատասխանում իշխանության կատարած քայլերին... Փաշինյան- Մնացականյան տանդեմի պարզաբանումներից պարզվեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականում բանակցում է Ադրբեջանի հետ, որը նշանակում է, որ մինչ այս հայտարարած տեսակետը, որ ընթանում են ընդամենը հանդիպումներ՝ կեղծ էին... Բանակցություններն ընթանում են և Լավրովը ճիշտ էր...
Իսկ բանակցային սեղանին, որքան կարելի է հասկանալ, դրված է փուլային տարբերակը, որն իշխանությունները մեկնաբանում են այն տեսանկյունից "որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են"... Սակայն նույն Փաշինյանն ու Մնացականյանը չանդրադարձան ՌԴ արտգործնախարարի այն պնդմանը, թե այդ փուլային տարբերակի առաջնային պահանջները որոնք են հակամարտող կողմերին և ինչպես է այն կյանքի կոչվելու... Լավրովի բարձրաձայնած թեզերը՝ տարածքների հետ վերադարձ Ադրբեջանին, ենթակառուցվածքների ապաշրջափակում, բացահայտ հակահայկական են և ոչ Փաշինյանը, ոչ էլ Մնացականյանը դրանց բացարձակ չանդրադարձան, որը կրկին նշանակում է, որ Լավրովի ճիշտ է, իսկ մերոնք՝ ստում են...
Ամեն դեպքում, Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իրենց լռությամբ ևս հաստատեցին Լավրովի ասածների ճշմարտացիությունը...
Որքան էլ մեր երկրի արտաքին քաղաքականությունը թույլ է եղել, բայց երբեք այսպիսի նողկալի վիճակում չի եղել, որ գերտերությունների հակասությունները հաշվի չառնելով` մենք չկարողանայինք մանևրել և ինչ-որ չափով շահեկան դուրս գայինք...
Հենց Փաշինյանի կառավարման այս երկու տարվա մեջ է Հայաստանը դարձել "Ճ" կլասի երկիր, որի ղեկավարի ընկերները կարող են բացահայտ հակահայկական դեմարշներով հանդես գալ, որի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, իսկ Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ չեն ստացվում...
Ի դեպ, Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ մնում է դիմենք փոքրիկ Արփիին, որի կարծիքը Նիկոլ հայրիկը, որքան հասկանում եմ, ավելի է գնահատում...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում