Բանը մի ագամ են ասում, չեմ կարող 24 ժամ հանգստացնել. վարչապետը՝ Արցախի հարցի բանակցային գործընթացի մասին (տեսանյութ)
Բանը մի անգամ են ասում, անհրաժեշտություն չեմ տեսնում կրկին պատասխանելու այդ հարցին։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացին բանակցվե՞լ է փաստաթուղթ, թե՞ ոչ։
«Բազմիցս եւ մի քանի անգամ 2018 թվականի մայիսից մինչեւ օրս բազմիցս այդ հարցին պատասխանել եմ, այսօր եւս այդ հարցին պատասխանեցի եւ եւս մեկ անգամ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չեմ գտնում։ Կարող եք իմ նախորդ շրջանում արած բոլոր հայտարարություն կամ ձեր ճաշակով որեւէ հայտարարություն վերցնել եւ այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը։ Ես արտահայտել եմ մեր դիրքորոշումը եւ ասել եմ՝ սա մեր դիրքորոշումն է, որը գոյություն ունի անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս դիրքորոշումներին։ Երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք էլ իրենց համար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ բանը մի անգամ են ասում, որովհետեւ նույն բանը կարելի է անընդհատ հարցնել, նույն հարցն ունի նույն պատասխանը։ Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»,- պատասխանեց վարչապետը։
Ուրիխանյանը հստակեցրեց հարցը. «Ամեն ինչ հրաշալի է, բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ»։
Վարչապետն ասաց. «Եթե իմ ոչ-ը պետք է հանգստացնի, ուրեմն ես բազմիցս հանգստացրել եմ անհագստացողներին։ Հիմա եթե այդ ոչ-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին կրկին հագստացնելու կարիք լինի։ Ես չեմ կարող 24 ժամ հանգստացնել, ես 100 անգամ հանգստացրել եմ»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում