Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Անհապաղ կիրառել Ռ․ Քոչարյանի ազատազրկման այլընտրանքային միջոցներ․ Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու փաստաբան

Վստահ եմ՝ վաղ թե ուշ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակական կոպիտ խախտումները՝ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, ներառվելու են ՄԻԵԴ-ի պրակտիկայում որպես ուղենիշային գործեր և նկարագրվելու են ակադեմիական գրքերում։ Այդ խախտումները մանրամասն ներկայացվել են թե՛ ՄԻԵԴ-ի գանգատներում և թե՛ միջազգային կառուցներում, ինչպես նաև բազմիցս քննարկվել են տարբեր հարթակներում։ Կարող եմ ասել, որ խախտումներն իրենց ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ են՝ սկսած 300.1 հոդվածի իրավական որոշակիությունից և հետադարձության ուժից, մինչև արդար դատաքննության իրավունքի խախտումներ։

Նույնիսկ այս տարվա ապրիլին հրապարակված իր տարեկան զեկույցում, ԵԽ-ի հանձնակատարը նշել է, որ «Մարտի-1»-ի գործի վարույթը պետք է իրականացվի իրավունքի գերակայության սկզբունքի, դատական իշխանության անկախության, թափանցիկության, արդար դատաքննության իրավունքի խիստ պահպանմամբ: Ավելին՝ նա կոչ էր արել, որ հանրային ելույթների ժամանակ քաղաքական գործիչները և կարծիք հայտնող անձինք խուսափեն թիրախավորող, պիտակավորող և զրպարտող խոսքից: Հայաստանի քաղաքական գործիչները պետք է ականջալուր լինեն այս կոչերին։

Բայց այսօր բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ ազդեցություն ունի և կարող է ունենալ համաճարակային բռնկումը: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում դատարանին անհապաղ կիրառել ազատազրկման այլընտրանքային միջոցներ։ Դատավոր Դանիբեկյանի որոշումը պետք է նաև համահունչ լինի, ի թիվս այլնի, Եվրոպական կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքներին (կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում)։

Տեղեկատվություն ունեմ, որ Հայաստանի դատախազությունը անհիմն մերժել է միջոցներ ձեռնարկել փոփոխելու Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը, որը, ըստ էության, կոպիտ խտրականության դրսևորում է՝ հաշվի առնելով, որ վերջերս, համաճարակով պայմանավորված, ազատությունից զրկված մի շարք անձանց խափանման միջոցը փոփոխվել է: Այսպիսով, տվյալ պարագայում կարող ենք արձանագրել, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մի շարք իրավունքներ, ներառյալ՝ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը և թիվ 12-րդ արձանագրության կարգավորումները։

Ի միջի այլոց, ՄԻԵԴ-ը խտրականության արգելքի սկզբունքը զարգացրել է իր ուղենիշային գործերից մեկում, որի կողմ հենց Հայաստանն էր։ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի լույսի ներքո ՄԻԵԴ-ը գտել է, որ «քաղաքական բազմակարծությունը, որը ենթադրում է քաղաքական բազմազան համոզմունքների և գործողությունների խաղաղ գոյակցություն, առանձնակի կարևորություն է ներկայացնում իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության գոյատևման համար, մինչդեռ քաղաքական տարակարծությունը ճնշելու, վերացնելու կամ դրանից խուսափելու կամ քաղաքական տարակարծություն ունեցող կամ այն բարձրաձայնող անձանց պատժելու նպատակով Պետության ներկայացուցիչների կողմից իրականացվող բռնության գործողությունները վտանգում են ժողովրդավարական հասարակության սկզբունքներն ու արժեքները»։ Դատարանը նաև նշել է, որ «պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն պետք է ստանձնեն. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում»:

Այսպիսով, մայիսի 8-ին կայանալիք նիստում դատավորը անհապաղ պետք է քննի և բավարարի խափանման միջոցի փոփոխության հարցը` երաշխավորելով Հայաստանի երկրորդ նախագահի` կոնվենցիոն իրավունքների լիաժեք և արդյունավետ իրացումը, առավել ևս արտակարգ դրության պայմանաններում։

Էդվարդ Ֆիցգերալդ

Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC)