Գոնե այս վիճակում պետք է փոխել վարակի մասին տեղեկատվական հոսքերը․ Զոհրապ Եգանյան
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կորոնավիրուսի մասին իմ համոզմունքը չի փոխվում, այն իսկապես կա, ինչպես միշտ, ամեն տարի եղել են ու կլինեն վտանգավոր վարակներ, սա դրանցից մեկն է: Մարդկությանը աճել ու զարգացել է վիրուսներր մեջ ու կշարունակի անել դա:
Հիմա վերադառնանք բազմիցս բարձրացված այն հարցին, թե ի՞նչու է կարոնավիրուսը այս չափ «գովազդվում» ու այս չափ լրատվական պանիկա կցվել նրան:
Այս հարցով գրվել ու կգրվեն հազարավոր վերլուծություններ, մի մասը կլինեն միստիկ հիմքով, մի մասը քաղաքական ու տնտեսական, բայց այն, որ որոշ կենտրոններ շահագրգռված են կորոնավիրուսի լոբբինգով, դա հստակ է:
Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ինչպես վարվել այս համավարակի հետ, դեռևս մարտ ամսին երկրի վարչապետն ու առողջապահության նախարարն ըստ էության կոչ արեցին լուրջ չվերաբերվել դրան, հետո անցան սահմանափակումների ու փոխեցին իրենց դիրքորոշումները, իսկ հիմա հանեցին սահմանափակումները: Ըստ էության խոստովանելով, որ պետությունն ի վիճակի չէ պահել մարդկանց ու մեծ հաշվով ՀՀ քացաքացիների 60-70 տոկոսի վարակվելն ընդամնենը ժամանակի հարց է: Իշխանության պահվածքի գնահատականն ու հետևանքները դեռ կտրվեն և դա կլինի շատ կոշտ, եթե չասեմ ողբերգական: Հիմա եկեք իրավիճակին նայենք մի փոքր այլ տեսանկյունից` մարդիկ վարակվելու են, թույլ առողջություն ունեցողների շրջանում ցովոք կլինեն մահեր ու այդ թիվն ավելի մեծ կլինի, քանի դեռ Հայաստանը շարունակում է ակտիվորեն քարոզել վարակը, դրա հետևանքներն ու վտանգավորությունը, վախեցած ու ամեն օր վարակի անունը լսող, դրա վտանգավորության թեզերն ակաջին մարդու իմունային համակարգն ավելի կթուլանա, օրգանիզմի իմունային համակարգն ավելի անպաշտպան է դառնում, երբ մարդը սթրեսի ու վախի մեջ է: Ասելիքս այն է, որ գոնե այս վիճակում պետք է փոխել վարակի մասին տեղեկատվական հոսքերը: Սա շատ նման է ժամանակին ՊՆ-ի կողմից ամեն օր տրվող սահմանային կրակոցների մասին լուրերին. Դա հանգեցրեց նրան, որ մարդիկ վախենում էին Արցախ գնալ, էլ չասեմ, որ ծնողները հարյուրներով, ավելի շուտ` հազարներով սկսեցին իրենց երեխաներին ազատել բանակից: Հույս ունեմ, որ գոնե այս պահին պետության համապատասխան օղակները ճկունություն ու հեռատեսություն կդրսևորեն»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում