Գուրգեն Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Նշենք, որ մի քանի անգամ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում։
Երեկ խուզարկություն է իրականացվել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրանի բնակարանում եւ ընկերության աշխատասենյակում, որը Խաչատրյանների պաշտպանների պնդմամբ եղել է նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը։
Նշենք, որ երեկ ԱԱԾ են կանչվել նաեւ Գուրգեն Խաչատրյանի կինն ու մայրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ օտարելու Ucom-ը։ «Վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաեւ մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։
NEWS.am-ի հետ զրույցում Խաչատրյանների պաշտպաններից Երեմ Սարգսյանը անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքի լրացմանը, որը կապված է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ասել էր. «Աբսուրդ մեղադրանքներ են։ Եթե Սեդրակ Առուստամյանը հետ ստանա այս փոխառության գումարները՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կասեն, կասեն կաշառքը հե՞տ վերցրեց։ Ակնհայտ աբսուրդ է»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում