Հիշեցի՝ ինչպես էր Փաշինյանը խորհուրդներ տալիս՝ ինչպես շփվել Պուտինի հետ․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի, այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:
Ինչ խոսք, նորմալ է եւ ճիշտ, որ մեր ԱԳ նախարարը պարբերաբար շփումներ է ունենում այլ երկրների իր գործընկերների հետ։
Հատկապես, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ հասարակությունը ցնցվեց ուկրաինական ԱԳՆ-ի կողմից տարածած շրջաբերականից, ըստ որի, նրանք հորդորում էին իրենց պաշտոնյաներին չօգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը եւ չմասնակցել հիշատակի միջոցառումներին։
Իրավիճակը փրկեց Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը, սակայն ուկրաինական արտաքին գերատեսչության տհաճ պաշտոնական դիրքորոշման նստվածքը մնաց։
Ընթերցելով այսօրվա հաղորդագրությունը՝ հույս ունեի, որ թեկուզ դիվանագիտական լեզվով մեր նախարարը կանդրադառնար իր գործընկերոջ գերատեսչության անթույլատրելի պահվածքին։
Սակայն, ավաղ, գոնե պաշտոնական հաղորդագրության մակարդակով այս խնդրի արծարծում չկար եւ տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին։
Հ.Գ. Հիշեցի, որ անցյալ տարի նույն օրը, Նիկոլ Փաշինյանը ռուսական ալիքներից մեկով, թողնելով մի կողմ օրվա ծանր խորհուրդը, ժիր եւ ժպտերես կերպով Զելենսկուն խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ...»։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին