Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ի հեճուկս վարչապետի պնդումների՝ ՀՀ-ում կոռուպցիա կա․ Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայկական ծխախոտի ոդիսականը

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակ ծխախոտ տեղափոխել։ Խոսքը՝ 40 տոննա բեռի մասին է, 2700 արկղ ծխախոտ, 300 մլն ռուբլի, կամ այսօրվա փոխարժեքով՝ 4 մլն դոլար։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մաքսանենգությունը կապված է Հրաչյա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբոր հետ։

Չգիտեմ Հրաչյա Հակոբյանն ինչքանով է կապված գործի հետ, բայց Հայաստանի պաշտոնական մարմինների ցայտնոտային հերքումները եկան հաստատելու, որ մի բան այն չէ։

Խնդրեմ փաստերը.

1. ՊԵԿ-ը տարածեց պարզաբանում, որտեղ ընդամենը տեղեկացնում էր, որ իրենց իմանալով Հայաստանից Աֆղանստան ծխախոտ են արտահանել, ձևակերպումն էլ արել են Ղազախստանի տարածքում։ Արտաքուստ հերքման տպավորություն թողնող այդ տեքստն իրականում հերքում կամ պարզաբանում չէր։ Փաստն այն է, որ Ռուսաստանի տարածքում առգրավվել է ՀՀ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտ, այն էլ մեծ քանակությամբ, ինչն ինքնին արդեն մաքսանենգություն է։ Թե Հայաստանի մաքսային մարմիններն ինչ են արել, ոչ ոքի հետաքրքիր չի, որովհետև նրանց քթի տակով Հայաստանից դուրս է եկել հայկական ակցիզով ապրանք։ Վերջում դա Աֆղանստան էր գնալու, Կրասնոդար, թե Բուժումբուրա, էական չի։ ՀՀ մաքսային մարմիններն աչք են փակել 4 մլն դոլար արժողությամբ ապրանքի ապօրինի արտահանման վրա։ Կամ էլ՝ Հայաստանից դուրս ՀՀ ակցիզային դրոշմանիշեր են կեղծվում, իսկ մեր համապատասխան մարմինները դրանից տեղյակ չեն։
Բոլոր դեպքերում փաստենք, որ ՊԵԿ-ը ոչինչ չի պարզաբանել, այլ իմ կարծիքով՝ ընդամենը ցույց է տվել, որ պարզաբանում տալու հրահանգ ուներ։

2. 168.am-ը գրել էր, որ «Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել»։ Սրան ի պատասխան ԱԳՆ խոսնակը Infoport-ին ասել էր. «Նման բան չկա, Ռուսաստանի դեսպանը նման հարցով մեզ չի դիմել»։
Արտաքուստ թվում է, թե ԱԳՆ-ն հերքել է մամուլի հրապարակումը, բայց իրականում հարցեր են առաջանում և պարզաբանման կարիք կա։ Ի՞նչ «հարցով մեզ չի դիմել» դեսպանը՝ ծխախոտի՞, թե՞ Ավինյանի գրասենյակի պահվածքի։ Իսկ մի գուցե դեսպանը ծխախոտի թեմայով Ավինյանին է զանգել, իսկ ԱԳՆ-ին Ավինյանի թեմայով է կապ տվել։ Այդ դեպքում ինչու է ԱԳՆ-ի խիստ լակոնիկ ձևակերպումից ստացվում, թե ԱԳՆ-ն ծխախոտի թեմայով զանգն է հերքել։

3. Ամենաուրախ հերքումը եղել է ՀՀ ԱԻՆ-ից։ Ինչպես հասկանում եմ՝ հարկատուների հաշվին պահվող Infocheck.am-ը, որ իբր ֆեյքնյուզեր պետք է գտնի ու հերքի, ՀՀ ԱԻՆ-ից պարզաբանում է ստացել, որ ՀՀ ԱԻՆ-ը օդանավ չունի, հետևաբար չէր կարող ԱԻՆ-ի օդանավով մաքսանենգ ապրանք տեղափոխվել։ Այն խնդիրը, որ ռուսական աղբյուրներում տեղեկատվության մեջ ԱԻՆ բառից առաջ ՀՀ արտահայտությունը չկար, էական չէ։ Էականը «թեմա լինի, հերքենք» սկզբունքն է։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանում իշխանություններն անհանգստացած են մաքսանենգության բացահայտման փաստով։ Ըստ ամենայնի, դրա պատճառներն ունեն։ Եվ ահա թե ինչու։

Ծխախոտի մաքսանենգությունը հայտնի թեմա է։ «Սև գործարարները» հասկանալով, որ ակցիզային հարկի տարբերության հաշվին կարելի է «էժան երկրներից» արտահանում կազմակերպել դեպի «թանկ երկրներ», բազմաթիվ սխեմաներ են կիրառում։ Օրինակ, եթե դուք ավտոբուսով մեկնեք Թուրքիա, հենց Թուրքիայի մաքսատանը ձեզ կառաջարկեն, որ յուրաքանչյուր ուղևոր, եթե դեմ չէ, երկու «բլոկ» սիգարետ գնի։ Քանի որ ավտոբուսում լինում են մինչև 50-60 ուղևոր, ապա մեկ չվերթի ընթացքում կարելի է երկիր մտցնել մինչև 100-120 բլոկ, ինչի արդյունքում կազմակերպիչները մինչև 1000 դոլար գումար են վաստակում։ Սա մեխանիզմներից մեկն է, ու «ամենաանփորձանքը»։

Ռուսաստանի դեպքում սխեման շատ ավելի բարդ է, ռիկսը՝ մեծ, փոխարենը մեծ են նաև ծավալներն ու շահույթը։ Քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման չկա, իսկ Վրաստանը Ռուսաստան ուղևորվող բեռների նկատմամբ խիստ ուշադիր է, մաքսանենգությունը կազմակերպվում է օդային ճանապարհով։ Դրա համար ճարպիկ գործարարներին պետք է «սեփական մարդ» ունենալ Հայաստանի և Ռուսաստանի օդակայաններում, ցանկալի է՝ մաքսավոր կամ սահմանապահ, ինչպես նաև Հայաստանում՝ ձեռքբերման աղբյուր, իսկ Ռուսաստանում՝ իրացման ցանց։ Երկու երկրների պետական ապարատի կոռուպցիոն բնույթից գիտակ և անհրաժեշտ կապեր ունեցող որևէ մեկն այս սխեման կարող էր կիրառել։ Տվյալ դեպքում ծավալները կարող էին լինել այնքան, որ բավարարեր բարդ սխեմայի մեջ ընդգրկված յուրաքանչյուրի պահանջմունքը։

Տեղեկացնեմ, որ մեկ օրվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել եմ, որ Հայաստանից ուղևորվող ապօրինի ծխախոտի վայրէջքի հիմնական ուղղությունները չորսն են եղել՝ Մոսկվա, Ռոստով, Կրասնոդար և Վլադիկավկազ։ Եվ որպես կանոն, բեռնագրում իրական ապրանքը չի հայտարարագրվել, այլ ներկայացվել է կենցաղային տարբեր ապրանքներ։

Իսկ ինչն է փոխվել այս ընթացքում, որ հայկական 40 տոննա բեռն առգրավվել է։ Ի վերջո այդ քանակը բավականին լուրջ «տանիք» պետք է ունենար, որպեսզի սահմանափակումների պայմաններում ուղարկվեր, այն էլ՝ ԱԻՆ օդանավով։

Առաջին հանգամանքն, ըստ ամենայնի, բեռի ահռելի ծավալն է։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչի հետ գործ ունենք, բավական է ասել, որ ռուսական աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի Հարավային օկրուգով վերջին երեք տարում ներմուծվել է 100 տոննա ապօրինի ծխախոտ, իսկ այս դեպքում մեկ ակտով միանգամից 40 տոննա է տարվել։ (Ենթադրում եմ, որ գործարարներին ախորժակն է խանգարել. քանի որ բիզնես-սխեման նախկինում այնպես է «նալադկա» արված եղել, որ իրացվելիք ծխախոտը փոքր խմբաքանակներով է առաքվել, խնդիր չի առաջացել, և ավիաթռիչքների բացակայության պատճառով շուկայի պահանջարկը բավարարելու այս տարբերակն է ընտրվել, բայց ինչպես տեսնում ենք՝ ապարդյուն):

Երկրորդ կարևոր հանգամանքը ՌԴ իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունն է։ Վերջին երեք տարում մաքսանենգ ծխախոտի ծավալը ՌԴ շուկայում 5-ից հասել է 10 տոկոսի, և Մոսկվայում բավականին լուրջ լոբբիստական աշխատանքներ էին սկսվել դրա դեմն առնելու ուղղությամբ։ Իսկ կոնկրետ գործողությունների պատճառը, թերևս, ՌԴ ֆինանսական սպասվող ծանր վիճակն է։ Նախկինում, երբ նավթի իրացումից մեծ շրջանառու միջոցներ էին գոյանում, ԵԱՏՄ գծով դաշնակիցների (Հայաստանից բացի այս գործում մասնագիտացած է նաև Բելառուսը) ծխախոտային չարաճճիությունների նկատմամբ աչք էր փակվում։ Ըստ ամենայնի Ռուսաստանում դա համարում էին «փոքրիկ հպարտներին» սուբսիդավորելու եղանակ։ (ի վերջո, անցած երկու տարում «Գրանդ տոբակոն» հարկային վճարների ռեկորդներ է սահմանել)։ Բայց ինչպես երևում է, Ռուսաստանում սկսել են կոպեկ հաշվել, ու հիշել են, որ մաքսանենգ ծխախոտի իրացման արդյունքում տարեկան 1 մլրդ դոլար են կորցնում։

Այս ամենը դեռ ստուգման փուլում է, ու առաջիկայում կփորձեմ խնդրին անդրադառնալ ավելի մանրամասն՝ հստակ թվերով ու փաստերով, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ 40 տոննա մաքսանենգ ծխախոտի Կրասնոդարում հայտնվելու փաստը վկայում է, որ ի հեճուկս վարչապետի պնդումների, Հայաստանում կոռուպցիա կա, այն բավականին կազմակերպված հիմքերի վրա է, ու դրա բացահայտումը կախված է ոչ թե մեր իշխանությունների կամքից (որոնք, ըստ ամենայնի, դրա ակտիվ մասնակից են), այլ արտերկրում հանգամանքների փոփոխություններից»։