Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա. Տիգրան Աթանեսյան
Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Պարոն Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:
Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում:
Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:
Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքը առերևույթ կատարելու փաստը:
ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա.Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք»,- գրել է Աթանեսյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ