Շատ արագ մսխում եք ձեր լեգիտիմության ռեսուրսը. անցեք այն վերականգնելու անհաջող փորձերի մեկնարկին․ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ իշխանությանը
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարիտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով իշխանությանը հանել արտակարգ դրությունը և կարանտինը: Նա մասնավորապես նշել է, որ իշխանության ընտրողների մեծամասնությունը կորոնավիրուսին չի հավատում, հետևաբար նաև չի պաշտպանվում։
«Փաստացի արտակարգ և կարանտինային ռեժիմի ֆորմալ կողմերի ապահովումից բացի այն գործնականում սպասվելիք արդյունք չէր կարող ապահովել և այլևս չի ապահովում: Փաստացի դրանք բնակչությանն աչալուրջ և անվտանգ պահելու որևէ ազդեցություն այլևս չի թողնում: Դրանում համոզվելու համար բավական է դուրս գալ փողոց:
Որովհետև երկրում այլևս չկա ո՛չ արտակարգ դրություն և ոչ էլ կարանտին, այլ կան սահմանափակումներ, որոնց բացասական ազդեցությունն այլևս մեծագույն տնտեսական և քաղաքական բեռ է դարձել ձեզ համար: Դրան գումարվում է ակտիվ կրիմինոգեն իրավիճակը, որը ևս ի ցույց է դնում արտակարգության թշվառությունը:
Մի՛ կազմակերպեք հոգատարության, հոգածության և «ժողովրդի » մասին մտածելու և հոգ տանելու PR օպերացիաներ: Դրանց ձեր ընտրողներն այլևս չեն հավատում: Դուք ձեր «տաղանդավոր 11-12-13 ծրագրերով» և հետագա քայլերով ապացուցեցիք դրանց սնանկությունը:
Շատ արագ մսխում եք ձեր լեգիտիմության ռեսուրսը: Արագ անցեք այն վերականգնելու անհաջող փորձերի մեկնարկին, քանի որ ձեր ընտրողի գրպանին եք կպել: Փաստացի նրանք կարող են անել ամեն ինչ, բացի գումար աշխատելուց, որովհետև չկա դրա հնարավորությունը:
Տնտեսական դժվարություններից հանրային ընկալումների շեղման համար այլևս չեն փրկում ո՛չ «նախկիններ» օպերացիան, և ոչ էլ այլ մեղսագրման ենթակա «օբյեկտներն ու սուբյեկտները»: Արագ ապաբյուրոկրատացեք և սկսեք կամ քայլել կամ ԱՅՈ-ի քարոզարշավ անել»,- գրել է Մարտիրոսյանը և հավելել, որ ի հաշիվ իր պետական մտածողության, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է որ պատրաստ լինի, իր բնորոշմամբ, երկրորդ ռաունդին։
«Ասեմ, ամեն ինչ նոր է սկսվում և գնալով հետաքրքրանալու միտումներ ունի, որտեղ քաղաքական և բնականոն օրինաչափություններից խուսափել կարելի է բացառապես ժամանակավորապես: Ցտեսություն հեղափոխական ռոմանտիզմ, ողջույն քաղաքական դիալեկտիկա»,- գրել է նա:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին