Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ժողովրդի վարչապետը ժողովրդին անգամ գողացված միլիոնների չափի հարցում է խաբել. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կոմունալային ճգնաժամի լուծումն ըստ ժողովրդի վարչապետի

Կամ մաղթանք պրոֆեսիոնալ իրավապահներին

Մինչ այս դժվարին իրավիճակում բիզնեսը ակնկալում է հարկային արտոնություններ, որ չկործանվի ու մարդկանց զանգվածաբար չազատի, մինչ սոցիալապես անապահով խավը ու այդպիսին դառնալու եզրին կանգնած մարդիկ ակնկալում են, որ կառավարություն կոչեցյալը որպես պետություն կօգնի իրենց ու կանխիկ դրամով կաջակցի, կոմունալները վճարելու հարցում կաջակցի, գիտեք ի՞նչ է ակնկալում մեր վարչապետը.... չէ.... նա չի ակնկալում պրոֆեսիոնալիզմ ու ադեկվատություն իր թիմից, չի ակնկալում լավ առաջարկներ ժողովրդի բեռը թեթեւացնելու համար, նա անգամ չի ակնկալում զսպվածություն իր թիմից..... նա՝ «առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ ու կոնկրետ արդյունքների»: Հասկացա՞ք նա այնքաաան բարի է, վեհանձն ու մեծահոգի ` առայժմ համբերատար սպասում է, իսկ հետո... հետո հավանաբար հերթով նրանց կհայտարարի դավադիր, նախկին ռեժիմի ստրուկներ ու կհեռացնի:

Սկսենք նրանից, որ նա ստում է՝ քանզի բոլորն էլ գիտեն՝ նա ոչ մի բանի էլ չի սպասում լավ էլ ցուցումներ տալիս է, այնպես որ իզուր համեստություն պետք չի անել: Բա Վարդազարյան Ռուբենը, Խաչատրյան Սասունը ու մյուսները հո ինքնուրույն չեն գործում:

Բացի այդ՝ բանն այն է, որ իրավապահ համակարգը փորձում է գործել գոնե պսեվդո իրավական տրամաբանության շրջանակներում, գոնե փորձում են հիմնավորել, հոդված գտնել ( անգրագիտությունը՝ այլ բան) բայց նույնիսկ այսօրվա արդյունքները, թելված ու չկարվող գործերը չեն բավարարում «մեծն հեղափոխականին» քանզի, նա ոչ թե իրականությունն է ուզում տեսնել, այլ համեմատում է իր ակնկալիքը այդ իրականության հետ: Իսկ իր և այդ նույն իրավապահ մարմինների անգամ մաթեմատիկայի ուսուցիչներն են տարբեր եղել:

Ժողովրդի վարչապետը ժողովրդին անգամ գողացված միլիոնների չափի հարցում է խաբել ու հիմա փոխանակ ասի, որ ահագին մարդուց հետ շորթած գումարները ու դեռ ակնկալվողները մեղմ ասած բավարար չեն ժողովրդի վիճակը բարելավելու համար(հազիվ պարգևավճարներին հերիքեցին), ու համ էլ ինքը վատ կառավարիչ է, հիմա էլ ասում է՝ դեռ համբերատար սպասում եմ իրավապահ համակարգին:

Իրականում նա փորձում է ամբողջ իրավապահ համակարգը մինչեւ վերջին քննիչ դարձնել իրեն հանցակից, ապօրինի շղթայի մաս, որ գնալու տեղ չունենան, անելիք ու ասելիք չունենան: Մի քանի գաղափարական հանցակից նա իհարկե ունի, բայց հո բոլորը իրավական տգետ չեն: Իսկ պատասխան տալու ժամանակն էլ ժամ առ ժամ մոտենում է: Ու մնում է իրավապահ մարմինների իրական պրոֆեսիոնալներին այս բարդ ժամանակներում մաղթել, որ չկորցնեն իրենց զգոնությունը, համբերությունը եւ արժանապատվությունը, չընկրկեն երկրի վարչապետի մակարդակով անընդհատ շարունակվող սադրանքների, սպառնալիքների և ճնշումների ներքո, քանի Ձեր պրոֆեսոնալիզմն է, որ լինելու է համակարգային կոլապսի դեմ միակ երաշխիքը:

Հ.Գ. ԱԺ որոշ պատգամավորների մոտ իրոք կոգնիտիվ դիսոնանս կա, հերիք չի 30 տարեկանը չբոլորածը խոսում է երեսուն տարվա թալանից, դեռ մի բան էլ տեղյակ չի, որ իր սրտի վարչապետը իր սիրած ապօրինի գույքի բռնագանձման օրենքով, երեսուն տարվա թալանածը հետ բերելու մեխանիզմ ՉԻ ԴՐԵԼ:

Հ.Գ.Գ.ԿԱՐՃ ԱՍԱԾ անիմաստ ու դատարկ խոսելու տեղը մարդկանց օգնեք: Նրանք հիմա դա են ակնկալում։ Միայն դա։ Հենց դա։ Էդ ձեր չվաստակած պարգեւավճարներից ժամանակավոր հրաժարվելը պոպուլիզմ չի, մարդկանց 100000 դրամ տալու առաջարկը պոպուլիզմ ա հա՞»: