Սոս Ավետիսյանն ինձ ռեպլիկներ արեց, բայց խորհուրդ կտամ չմտնել մատի ու մատանու արանքը
Որեւէ արտադրամասի գործունեության տրամաբանություն դիտարկելիս այդ 8 քաղաքացու մասով որոշումը չի կարող լինել արտադրական, այն ինչ-որ առումով հուշում է, որ ակտիվ մարդկանց փորձում են դուրս հանել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։
«Ինձ հազարավոր քաղաքացիներ չեն դիմել, ինձ դիմել է 8 քաղաքացի՝ Արարատի մարզի ցեմենտի գործարանից՝ Մանվել Մխոյանը, Արթուր Ասատրյանը, Արթուր Զիրոյանը, Հենրիկ Խեչումյանը Հակոբ Այվազյանը, Արտակ Զիրոյանը, Արթուր Պողոսյանը եւ Սերգեյ Ավետիսյանը։ Նրանց ժամկետային պայմանագրերը չեն վերակնքվել։ Նրանք այդ ժամկետային պայմանագրերով նախկինում նույնպես աշխատել են շուրջ 5 տարի։ Չեմ հասկանում իրենց աշխատանքից ազատելու տրամաբանությունը, բայց քաղաքական զարգացումները, որ տեղի են ունեցել Արարատում՝ սրանից մոտ 1 ամիս առաջ, հուշում է, որ այս ակտիվ քաղաքացիները, որոնք իրենց իրավունքների համար են կանգնել, աշխատանքից հեռացնում են կորոնավիրուսով քով օգտագործելու միջոցով»,- ասաց պատգամավորը։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում անդրադարձավ Ավետիսյանի ելույթին.
«Սոս Ավետիսյանն ինձ ինչ-որ ռեպլիկներ արեց, փորձեցի հիշել, թե ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել Արարատ քաղաքում մեկ ամիս առաջ, սակայն որեւէ կերպ չկարողացա հիշել։ Հիշեցի, որ բոլոր քաղաքական իրադարձությունները Արարատում, Գնդեվազում, Երեւանում եւ բոլոր համայնքներում տեղի էր ունեցել 2 տարի առաջ, որը ամփոփվել է մեր տոնացույցում՝ «Քաղաքացու օրը» պատվով ամրագրելուն։
Եթե հիմա կարդամ բոլոր այն քաղաքացիների անունները, որոնք 8-ը չեն այլ հարյուրավոր, որոնք դիմել են ինձ, որոնց հետ լուծարվել են պայմանագրերը։ Բարեկամաբար հորդորում եմ՝ չմտնել գործատուի եւ աշխատողի մատի եւ մատանու արանքը, հատկապես քաղաքական դրոշակներով»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում