Մեր ողբերգությունը ցավից բացի չի վերածվել այն չկրկնելու, թույլ չտալու ազգային գերնպատակի, չի ձևավորել ազգային մեծ զգոնություն․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով ցավեցնում։ Խուլ, համր ու չհեռացող ցավ է, որ սերունդների արյան հիշողության մեջ է։
Երկրորդը անարդարության զգացողությունն է։ Խեղդվում ես, երբ հասկանում ես, որ 105 տարի անց դեռ պետք է ապացուցես, պետք է ստիպես, հորդորես, համոզես, որ ճանաչեն մի բան, ինչն անժխտելի է, ակնհայտ ու այդքան բացահայտ։ Ու այդ ընթացքում ավելացող նոր` ոչ պակաս դաժան ու արյունալի էջեր՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդերից, Մարաղայի կոտորածից մինչև Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշի բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններ։
Երրորդ զգացողությունս ափսոսանքն է. որ այդպես էլ չկարողացանք ինքնապահպանման մեր հավաքական բնազդն իր բարձրության վրա պահել։ Մեր ողբերգությունը ցավից բացի չի վերածվել այն չկրկնելու, թույլ չտալու ազգային գերնպատակի, չի ձևավորել ազգային մեծ զգոնություն, ինչից կբխեին մեր բոլոր որոշումներն ու գործողությունները։ Անգամ Արցախյան հաղթական հերոսամարտը, որով, թվում է, թե պիտի թև առնեինք ու մեկընդմիշտ վերագտնեինք մեր ազգային զգոնությունը, մինչև վերջ չլուծեց խնդիրը։
Պատմության ու անցյալի, հայոց ցեղասպանության և վերջին երկու դարերի մեր որոշ միֆերի մասին մտորումներս շարադրել եմ հոդվածում, որը լույս կտեսնի վաղը` «Առավոտ»-ում:
Պատկերում` Վարդգես Սուրենյանց, «Ոտնահարված սրբություն», 1895 թ: Կտավը ստեղծվել է համիդյան ջարդերից հետո։
Հ.Գ. Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց»։



















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում