Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին

Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հարեվաններ

Վրաստանը չպետք է լինի վերջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ տարիներով պահանջում են երկրի իշխանություններից ճանաչել եւ դատապարտել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, որը հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի այլ նաեւ համայն մարդկության հանդեպ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը։

«Աշխարհի գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրները վաղուց ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Տվյալ երկրների շարքում կան այնպիսի երկրներ, որոնց Վրաստանը մշտապես ցանկանում է ընդօրինակել պետականության կառուցման գործում եւ որոնց հետ Վրաստանը ունի ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններ։ Մի շարք հզոր եվրոպական երկրներ արդեն վաղուց արդարությունը անվանել են իր անունով եւ ճանաչել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը։ Նույնն է արել նաեւ Վրաստանի ռազմավարական դաշնակից համարվող ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները։ Իհարկե նույնն է անելու մի օր նաեւ հայ ժողովրդի դարավոր հարեւան Վրաստանը, սակայն ե՞րբ է դա տեղի ունենալու։ Մի՞թե Վրաստանը աշխարհի վերջին երկրների շարքում է լինելու, ով ճանաչում եւ դատապարտում է այս համամարդկային մեծ աղետը։

Եթե ոչ Վրաստանը, ապա ո՞վ ավելի գիտի թուրքական կոտորածների մասին ինչպես հայ այնպես էլ վրաց ժողովրդի նկատմամբ։ Վրաստանի պատմական աշխատություններում մշտապես խոսվում է Թուրքիայի մարդասպան նկարագրի մասին, որը ոչ մեկ դարի պատմություն ունի։ Վրաստանը մշտապես իր սեփական կաշվի վրա զգացել է Թուրքիայի ցեղասպան ոճը վրաց բնակչության նկատմամբ։ Եւ այս իրավիճակում Վրաստանից ավելի լավ քչերն են հասկանում թե ինչպիսի մեծ ողբերգություն է տեղի ունեցել 1915թ․ հայ ժողովրդի նկատմամբ։

Այսօրվա Վրաստանը շատ խորը հարաբերություններ ունի ներկայիս Թուրքիայի իշխանության հետ եւ դա է հիմնական պատճառը, որ Վրաստանը խուսափում է ճանաչել պատմական արդարությունը։ Սակայն Վրաստանը պետք է տեսնի, որ նույն դժվարություններն են ունեցել մի շարք եվրոպական երկրները ու ԱՄՆ-ն, բայց այնուամենայնիվ իրենց մեջ ուժ են գտել ճանաչելու պատմական արդարությունը, օգնելու համար իրենց բարեկամ Թուրքիային առերեսվել պատմական արդարության հետ։ Ասենք ավելին, որ Վրաստանի բարոյական պարտավորությունը իր հայ ազգի քաղաքացիների հանդեպ մեծացավ այն օրվանից, երբ նա ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, որը իր մասշտաբներով չի կարող համեմատվել XX-րդ դարի ամենամեծ ողբերգության հետ։

Ի վերջո Վրաստանը եւս հետեւելու է քաղաքակիրթ երկրների օրինակին, որոնց մաս է ցանկանում դառնալ, սակայն խնդիրը այն է թե ե՞րբ է դա տեղի ունենալու, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումից հետո՞ թե առա՞ջ։ Այդ իսկ պատճառով կրկին ու կրկին անգամ Վրաստանում բնակվող համայն հայության անունից, ովքեր այս երկրի լիարժեք քաղաքացիներն են ու մեծ ընտանիքի անդամները, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին իրենց մեջ ուժ գտնելու եւ ճանաչել ու դատապարտել 1915թ Հայոց ցեղասպանությունը, վերահաստատելու այն համամարդկային արժեքները, որոնց կրողը ցանկանում է դառնալ Վրաստանը՞։