Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը Ժոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին

Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հարեվաններ

Մեր ժողովուրդը պահանջում է ոչ միայն Ցեղասպանության դատապարտում, այլեւ հատուցում, մեր հողերի վերադարձ. Արամ Ա

Որքան էլ ժամանակը մեզ հեռացնում է 1915 թվականից, մեր ժողովրդի իրավունքների հետանդումը նոր նվաճումներ ու հաջողություններ է արձանագրում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ իր խոսում նշեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Նրա խոսքով, թեեւ համաճարակի պատճառով մեր ժողովուրդը չի կարող համախումբ ներկայությամբ իր հավաքական վճռականությունն արտահայտել, բայց մեր ժողովրդի զավակները սոցիալական ցանցերով, մոմավառությամբ, զանգակներ հնչեցնելով հիշեցին ու աշխարհին հիշեցրին, որ անպատիժ մնացած ցեղասպանություն կա:

«Հայ դատը հայ ժողովրդի դատն է, հետեւաբար Հայ դատը մենք պետք է շարունակենք համահայկական մասշտաբով: Մեն ժողովրդի արդար իրավունքները պետք է քաղաքական եւ իրավական հիմնավորումներով հետապնդել միջազգային շրջանակներում:

Պետք է լինել իրապաշտ: Դժբախտաբար այսօրվա աշխարհը իրավունքներից հեռու է: Այսօրվա աշխարհաքաղաքական պայմանները, այսօրվա քաղաքական դասավորումները հիմնված են ազգերի ու գերտերությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա: Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար թղթի վրա է մնացել: Ազգերի իրավունքները, աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքում է գտնվում: Հետեւաբար մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ: Մեր դատի այժմեականացումը, քաղաքական ու իրավական հիմքերով աշխարհի առջեւ պարզելը հրամայական է: Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին»,-ասաց Արամ Ա-ն՝ հավելելով, որ այստեղ իր դերն ունի ինչպես Հայաստանի պետությունը, այնպես էլ Սփյուռքը:

«Հայաստանը որպես պետություն իր մոտեցումներով, իր շեշտադրումներով, իր մարտավարական ու ռազմավարական մոտեցումներով, եւ Սփյուռքի իրեն հատուկ մոտեցումներով: Այս գիտակցությամբ պետք է շարունակենք մեր Դատի հետապնդումը միջազգային շրջանակներում՝ ընդարձակելով մեր բարեկամների շրջանակը:

1915-ին մարդ-կորոնավիրուսները, որոնք կոչվեցին թալեաթներ, էնվերներ, ուզեցին հայ ժողովրդին դագաղի մեջ դնել, բայց պատմությունը վկայում է, որ իրենք դագաղի մեջ դրվեցին»,-ընդգծեց նա:

Արա Ա կաթողիկոսն ընդգծեց, որ մեր ժողովուրդը միայն Ցեղասպանության դատապարտում չի պահանջում, այլ պահանջում է նաեւ հատուցում, մեր հողերի վերադարձ. «Մենք իրավազրկված ժողովուրդ ենք, մեր պապենական հողերից արտաքսված ժողովուրդ ենք: Մենք չենք կարող Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան պատմության փոշիների տակ ծածկված պահել: Մենք պահանջատեր ենք:

Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, երբ ներկայիս Թուրքիան գրաված է պահում մեր հազարավոր վանքերը, եկեղեցիները, ազգապատկան կալվածքները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան մեր կալվածքների, շինությունների ինքնությունը փոխում է, եւ ամեն տեսակ հայկական հետք զանազան ձեւերով փորձում է ջնջել: Ո՞ւր է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ուրէ միջազգային կարծիքը, միջազգային դատարանները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան շարունակում է իր հակահայ եւ ուրացումի քաղաքականությունը: Մենք իրավունք չունենք լուռ մնալու:

Պահանջատիրությունը մեր ժողովրդի համար լոզունգ չէ, դա ամենօրյա ապրում ու տագնապ է: Մենք Թուրքիայից ցավակցություն, երկխոսություն չենք պահանջում, այլ միայն արդարություն՝ միջազգային օրենքի համաձայն: Թուրքիան պետք է փոխհատուցի եւ սա միայն իմ կարծիքը չէ, այդպես է ասում միջազգային օրենքը»,-հայտարարեց Արամ Ա-ն՝ կոչ անելով հայ ժողովրդի բոլոր զավակներին վերանորոգելու մեր պահանջատիրական կամքն ու հանձնառությունը: